Որոտանում ծառայած զինվորը վերադարձավ հայրենի օջախ

Կիսվել

Հունվարի 22-ին, Արթիկի տարածաշրջանի Հայրենյաց գյուղում, կրկին տոնական բարձր տրամադրություն էր իշխում ։ Գյուղացիները, մեծ ոգևորությամբ, ուրախությամբ, հպարտությամբ դիմավորեցին գյուղի մյուս զինծառայող, շարքային ՍՈւՐԵՆ ԲԱԳՐԱՏԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ։

 Նա ծառայության 6-ամիսն անցկացրել է Սյունիքի մարզկենտրոն Կապանի զորամասում, ստացել ծառայության համար գիտելիքներ, այնուհետև տեղափոխվել է Սիսիանի շրջանի, Որոտանի տանկային զորամաս, շարունակել ծառայությունը։

Շարքային Սուրեն Դավթյանը, ծնվել է 1999թվականի դեկտեմբերի 9-ին,Հայրենյաց գյուղում ։Ավարտելով ծննդավայրի միջնակարգ դպրոցը, միանգամից զորակոչվել է Հայոց Բանակ, հայրենիքին իր սրբազան պարտքը տալու։

Բարեխիղճ ծառայության համար, արժանացել է մի շարք խրախուսանքների, «Քաջարի մարտիկ» կրծքանշանի, պատվոգրի, կարճատև արձակուրդի, ծնողներին ուղարկել են շնորհակալական նամակ։ Սուրենը, ծառայության ժամանակ, կատարել է նաև պարտական հերթապահություն։Նա պատվով ծառայեց հանուն հայրենիքի և իսկական տղամարդուն վայել վերադարձավ հայրենի տուն։

Սուրենի ծնողները Բագրատը և Ալվարդը,տատիկը երկարամյա մանկավարժ Նադեժդա Դավթյանը, անչափ հպարտանում են իրենց զավակով և նշում, որ ևս երկու որդի ունեն,ովքեր փոքր են Սուրենից, Վարուժանը և Դանիելը, նրանք ևս հետագայում կհամալրեն մեր Հայոց Բանակի շարքերը։

« Մենք ուզում ենք, որ միայն խաղաղություն լինի, պատերազմ երբեք չլինի, ամեն մի Զինվոր էլ իր տան ճրագն է, թող երբեք ոչ մի տան ճրագ չմարի»,- ինձ հետ զրույցում նշում են նրանք։

 Հայոց Բանակում ծառայելը առաքելություն է, այլ ոչ թե պարտականություն։ Հ. Գ. Չմոռանալով այսօրվա խորհրդանշական օրվա մասին, Հունվարի 28-ի, Հայոց հաղթանակած Բանակի կազմավորման 28-ամյակի կապակցությամբ, շնորհավորենք Սուրենին և մեր սահմաններն անառիկ պահող բոլոր զինծառայողներին, շարքայինից մինչև գեներալ, մաղթենք տոկունություն, քաջառողջություն, երջանկություն, հզոր կամքի ուժ, ամենայն բարիք, խաղաղ ծառայություն, բարի վերադարձ հայրենի տուն ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, Արթիկ Նյուզ կայքի մշտական թղթակից

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Համայնքներ » Որոտանում ծառայած զինվորը վերադարձավ հայրենի օջախ