Սահմանամերձ Թալիշում ծառայած Վարդան Սարգսյանը վերդարձավ

Կիսվել

Հուլիսի 16-ին, Հայրենիքին իր սրբազան պարտքը կատարած, հայրենի տուն` Հայրենյաց գյուղ վերադարձավ Ալեքսան և Նարինե Սարգսյաններ կրտսեր որդին շարքային ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ։

 Նա, բարձր առաջադիմությամբ ավարտել է ծննդավայրի Հայրենյացի միջնակարգ դպրոցը։ Այնուհետև, ընդունվել Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ, շախմատի բաժին։ Դեռ փոքրուց, Վարդանը շատ է սիրել շախմատ խաղալ։ Մասնակցել է Հայաստանում կազմակերպված բազմաթիվ շախմատային մրցաշարերի, տոնել հաղթանակներ, արժանացել բազմաթիվ մրցանակների ։

Առաջին կուրսն ավարտելուց հետո, զորակոչվել է Հայոց բանակ՝ հայրենիքին իր պարտքը կատարելու։ Ծառայության 6-ամիսը անցկացրել է Արմավիրի ուսումնական զորամասում, ստացել գիտելիքներ, այնուհետև տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայր, Սրխավենդ գյուղ՝ շարունակելու ծառայությունը։

Ոչ  հեռու անցյալից գիտենք․ որ 1988-93թթ. Թալիշում կազմավորվել են աշխարհազորային խմբեր, որոնք գործում էին ղեկավարության ներքո։ Բնակավայրի անկումից հետո Թալիշի ազատամարտիկները շարունակեցին պայքարը ընդգրկվելով Մահապարտների ջոկատում «Արծիվ ֊1»գումարտակ։ Արցախյան պատերազմում Թալիշից զոհվել են 44 հոգի,որից 3֊ը աշխատանքի վայրում՝ գրադից, 2֊ը զինղառայության ժամանակ թշնամու դիպուկահարից, 39 ազատամարտիկ պատերազմի դաշտում։

2016թվականի ապրիլի 2֊ին Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանցիներին հաջողվել էր գյուղ մտնել, որտեղ այդ պահին մնացել էր մի քանի խաղաղ բնակիչ։

Բանակային ամփոփիչ քննությունների ժամանակ, ցուցաբերած բարձր արդյունքների համար, tանկի մեխանիկ -վարորդ շարքային Վարդան Սարգսյանը արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանի, այնուհետև «Լավագույն տանկիստ», «Քաջարի մարտիկ» շքանշանների, մեդալների, պատվոգրի, շնորհակալագրի, կարճատև արձակուրդի, ծնողներին ուղարկել են շնորհակալական նամակ։

Ինձ հետ զրույցում Վարդանը նշեց. «Ես և իմ ծառայակից ընկերները, գիտակցելով, որ գտնվում ենք թշնամուն շատ մոտ, սահմանամերձ Թալիշի զորամասում, մենք ցուցաբերում էինք ավելի շատ զգոնություն, մարտական բարձր պատրաստակամություն։ Քանի, որ ինչ էլ լինի, մենք չունենք ոչ մի թիզ հող հանձնելու նրանց։ Ուստի, խորհուրդ կտամ բոլոր հայ տղաներին, որ նրանք էլ կարողանան պատվով ծառայել ու վերադառնալ իրենց հայրական օջախներ»։

Վարդանի երազանքն է, շարունակել ուսումը, ավարտել, դառնալ հայտնի շախմատիստ։ Վարդանը, Սարգսյանների ընտանիքի 3֊րդ զավակն է, տան կրտսերը, նրա երկու ավագ եղբայրները՝ Արտյոմը և Արան տարիներ առաջ պատվով ծառայել են հայրենիքին կրկին Արցախի զորամասերում։

Ծնողները՝ Ալեքսանը և Նարինեն, հպարտանում են իրենց զավակներով, քանի որ 3 Զինվոր զավակ տվեցին Հայոց բանակին, ովքեր պատվով ծառայեցին ու վերադարձան հայրենի տուն։

 Ինձ հետ զրույցում, Վարդանի հայրը Ալեքսանը նշեց. «Քանի որ, վերջին օրերին լարված իրավիճակ է սահմանում, ուստի կմաղթեմ խաղաղություն մեր երկրի սահմաններին, բարի ծառայություն մեր բոլոր զինծառայողներին։ Տա Աստված բոլոր զինվորները իմ տղաների նման կարողանան ծառայել ու բարով վերադառնալ իրենց հայրական օջախներ» ։

Հունիսի 23֊ին  Վարդանի ծննդյան օրն էր, որը նա նշեց հարազատ զորամասում, բանակային ընկերների հետ, եւ դա անկրկնելի հուշ կմնա նրա համար։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Համայնքներ » Սահմանամերձ Թալիշում ծառայած Վարդան Սարգսյանը վերդարձավ