Սկսվել են հիմնանորոգման եւ ասֆալտապատման աշխատանքներ

Կիսվել

Սկսվել են Արթիկի Շինարարների փողոցի հիմնանորոգման, ասֆալտապատման աշխատանքները

Ինչպես հայտնի էր, 2020 թվականին նախատեսվում էր Արթիկ համայնքի Շինարարների փողոցի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը: Տեղական իշխանությունների համար Շինարարների փողոցի հիմնանորոգումը խիստ հրատապ և օրակարգային խնդիրների ցանկում էր: Փողոցով երթևեկությունը դարձել էր գրեթե անհնարին ճանապարհի բետոնե սալերի խիստ մաշվածության պատճառով:

Ավելի քան 3000 բնակիչ ունեցող թաղամասը սպասարկող Շինանարներ փողոցի հիմնանորոգումը ֆինանսավորվում է ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի կողմից:

78 919 115 ՀՀ դրամ արժողությամբ ծրագրի մեկնարկը տրվեց օրերս, որի շրջնակներում բարեկարգվելու է փողոցի 420 մ երկարությամբ և 8.5 մլայնությամբ, և դեպի 5-րդ դպրոց տանող 190 մ երկարությամբ և 6.5 մ լայնությամբ ճանապարհահատվածը ու այդ հատվածներին հարող մայթերը:

Շինարարների փողոցում այս օրերին աշխատատում է ծանր տեխնիկա՝ հողային աշխատանքներ իրականացնելու համար, որին կհաջորդեն փողոցի հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքները:
Աղբյուրը՝ http://artik.am

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Համայնքներ » Սկսվել են հիմնանորոգման եւ ասֆալտապատման աշխատանքներ