Վերջապես ասֆալտապատվեցին երկար սպասված ճանապարհները

Կիսվել

Աշնան վերջին ամսվա առաջին օրը՝ նոյեմբերի 1-ը, Արթիկի տարածաշրջանի Հայրենյաց գյուղում նշանավորվեց շատ կարևոր իրադարձությամբ։ Վերջապես ասֆալտապատվեցին այնքան երկար սպասված գյուղամիջյա ճանապարհները։

Տարիներ շարունակ այս ճանապարհը գտնվում էր շատ անմխիթար վիճակում, այն երբևէ չէր ասֆալտապատվել։ Դպրոցի աշակերտները, ուսուցիչները արդեն սիրով, մեծ հաճույքով կհաճախեն կրթօջախ, դպրոց կհասնեն առանց ցեխոտվելու, որի մասին երազել էին շուրջ 40 տարի։

Ասֆալտապատվեց նաև Հայրենյաց գյուղի կենտրոնական փողոցը, հնամենի 1881թվականին կառուցված, եզակի բազիլիկ ճարտարապետական կոթող համարվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու շրջակայքը, գյուղապետարանի, ինչպես նաև մշակույթի տան հարակից տարածքները։

Շինարարական աշխատանքներին, տեղում հետևում էր Հայրենյացի գյուղապետ Գևորգ Մարտիրոսյանը։ Հայրենյացցիները շատ ուրախ են, շնորհակալ, որ վերջապես իրենց մատաղ սերնդի, երեխաների դպրոցի ճանապարհը ևս վերանորոգվեց

Գյուղի տարեց բնակիչների խոսքերով. – «Մեր ժամանակ այս ճանապարհը լրիվ քարուքանդ վիճակում էր, գոնե մեր զավակների, թոռների համար լավ լինի, որ մաքուր, կոկիկ հագնված հասնեն դպրոց»։ Շինարարական աշխատանքները իրականացվեցին «Կապավոր» ՍՊԸ ընկերության կողմից։

Հովհաննես Սարգսյան, գյուղ Հայրենյաց

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Համայնքներ » Վերջապես ասֆալտապատվեցին երկար սպասված ճանապարհները