Տեղի կունենան համայնքների ղեկավարների ընտրություններ

Կիսվել

1920 թվականի մարտի 15-ին Շիրակի մարզի Տուֆաշեն, Նահապետավան եւ Գեղանիստ համայնքներում տեղի կունենա համայնքների ղեկավարների ընտրություններ։

Տուֆաշեն համայնքում գրանցված թեկնածուներն են Արտակ Եգորյանը (ծնվել է 1976թ. փետրվարի 16-ին) եւ Ալիկ Հարությունյանը (ծնված 1981թ. նոյեմբերի 8-ին):

Արտակ Եգորյանը Տուֆաշեն համայնքի ներկայիս ղեկավարն է։

 Երկու թեկնածուներն էլ անկուսակցական են, ինքնաառաջադրված։

Նահապետավան համայնքում նույնպես գրանցվել են երկու թկնածու՝ Լեռնիկ Հարությունյանը (ծնված է 1966թ. դեկտեմբերի 30-ին) եւ Գոռ Պետրոսյանը (ծնված է 1979թ. ապրիլի 16-ին):

Լեռնիկ Հարությունյանը աշխատում է Նահապետավանի համայնքապետարանում՝ որպես տնտեսվար, իսկ Գոռ Պետրոսյանը Նահապետավան համայնքի ներկայիս ղեկավարն է։ Երկու թեկնածուներն էլ անկուսակցական են, ինքնաառաջադրված։

Գեղանիստ  համայնքում եւս գրանցվել են երկու թեկնածու՝ Աղասի Ղազարյանը (ծնված 1970թ. հունվարի 23-ին) եւ Սենիկ Մարտիրոսյանը (ծնված 1986թ. սեպտեմբերի 20-ին):Աղասի Ղազարյանը Գեղանիստ համայնքի ներկայիս ղեկավարն է, իսկ Սենիկ Մարտիրոսյանն անհատ ձեռնարկատեր է։ Երկու թեկնածուներն էլ անկուսակցական են, ինքնաառաջադրված։

Աղբյուրը՝ https://www.elections.am/

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Համայնքներ » Տեղի կունենան համայնքների ղեկավարների ընտրություններ