Հայրենյացը դիմավորեց իր զինվորին՝ Տարոն Սարգսյանին

Կիսվել

Մեր կայքի թղթակից Հովհաննես Սարգսյանը գրում է․
«  Երեկ, հուլիսի 2-ին, հայրենիքին իր սրբազան պարտքը կատարած, պատվով ծառայած հայրենի օջախ վերադարձավ Տավուշի մարզի, սահմանամերձ Բերդի զորամասում ծառայած, իմ հայրենակից շարքային ՏԱՐՈՆ ՍԵւԱԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ» ։

Տարոն Սարգսյանը, բարձր գնահատականներով սովորել և ավարտել է ծննդավայրի Հայրենյացի միջնակարգ դպրոցը։ Այնուհետև, ընդունվել է Շիրակի պետական համալսարան, ֆիզիկական կուլտուրայի ֆակուլտետ, նաև ընդունվել է Գյումրիի Ֆուտբոլի ակադեմիա։ Դեռ մանկուց, նա շատ է սիրել զբաղվել սպորտով, հատկապես ֆուտբոլով։ Ընդգրկվել է «Շիրակ» ֆուտբոլային թիմի երիտասարդականի կազմում։

Համալսարանի 2-րդ կուրսից զորակոչվել է Հայոց բանակ հայրենիքին իր սրբազան պարտքը կատարելու։ Տարոնի երազանքն է դառնալ հայտնի ֆուտբոլիստ։

Տարոնը  սկզբում ծառայության է անցել Էջմիածնի զորամասում, որպես սակրավոր, այնուհետև տեղափոխվել է Տավուշի մարզի, սահմանամերձ Բերդի զորամաս, այնտեղ շարունակել ծառայությունը։

 Բարեխիղճ ծառայության, հրամանատարների հրամանները անվերապահորեն կատարելու համար, արժանացել է բազմաթիվ խրախուսանքների, պատվոգրերի, դիպլոմների, մեդալների, շքանշանների, ծնողներին ուղարկել են շնորհակալական նամակ։ Արժանացել է «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ» շքանշանների։

Տարոնը, Սարգսյանների ընտանիքի երկրորդ զավակն է, ով ևս ծառայեց ու պատվով վերադարձավ հայրենի տուն ։Նրա ավագ եղբայրը՝ Սեյրանը պատվով ծառայել է ԼՂՀ Եղնիկների զորամասում։ Մայրը, դասվար Շուշանիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Թող բոլոր զինվորները իմ տղաների պես կարողանան ծառայել հայրենիքին ու բարով վերադառնան իրենց հայրական օջախներ։ Ես երկու Զինվոր ուղարկեցի Հայոց բանակ, երկուսն էլ  ու պատվով ծառայեցին եւ վերադարձան։Շնորհակալ եմ Աստծուն, միշտ աղոթում էի, ու հույսով սպասում և հույսերս արդարացան»։

Տարոնը ինձ հետ զրույցում նշեց․ «Բանակը կյանքի մի մեծ դպրոց է, որը յուրաքանչյուր հայ տղա պիտի մտնի, ծառայի, կոփվի ու դառնա իսկական հայ տղամարդ։ Բանակում, ես ձեռք բերեցի նոր շրջապատ, նոր ընկերներ, կարողացա անցնել կյանքի մի նոր փուլ, հաղթահարել ամեն մի դժվարություն, քանի որ մարդ այս կյանքում դժվարություններն հաղթահարելով է հասկանում ամեն ինչ։ Բանակում ծառայելով, գիտակցում ենք, որ մենք պաշտպանում ենք նախ մեր Սուրբ հողը նենգ թշնամուց, մեր ծնողներին, հարազատներին, ողջ հայ ազգին, որպեսզի կարողանան հանգիստ քնել գիշերները։ Խորհուրդ կտամ, որ ոչ մի տղա չխուսափի ծառայությունից, քանի որ ծառայությունը լավ բան է, ճիշտ է 2 տարի հեռու ենք լինում քաղաքացիական կյանքից, սակայն ծառայելով շատ մեծ գործ, հայրենանվեր, ազգանվեր աշխատանք ենք իրականացնում»։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, գյուղ Հայրենյաց

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Հայրենյացը դիմավորեց իր զինվորին՝ Տարոն Սարգսյանին