Հանուն մեր թիկունքն ամուր պահող զինվորների

Կիսվել

Դեռ ամիսներ առաջ, մեր համաքաղաքացի Արեգ Դարբինյանը, ով երկու տարի պատվով ծառայեց ԱՀ «Եղնիկներ» զորամասում եւ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին իր զինակից ընկերների հետ անառիկ պահեց իրենց վստահված հայրենյաց սահմանը, պատերազմի ավարտից հետո, դեռ ծառայության օրերին, դիմեց ֆեսբուքյան իր հետեւորդներին՝ հանդես գալով նախաձեռնությամբ։

Իր հղումում նա մասնավորապես գրում է․

« Երկուկու տարի ծառայելով ԱՀ «Եղնիկներ» զորամասում, զգալով «քաղաքակիրթ աշխարհից» կտրված, ամենահասարակ պայմաններից զրկված զինվորի ծառայության ծանրությունը` պարտքս եմ համարում ընկերներիս, հարազատներիս, և ինչու չէ, համաքաղաքացիներիս աջակցությամբ, հնարավորության սահմաններում, կամավոր հիմունքներով զինվորին առաջին անհրաժեշտ պարագաներով օգնության կազմակերպումը։ Կողջունեմ գրառմանս տարածումը և կսպասեմ առաջարկների և աջակցության։ Անհրաժեշտ իրերի ցուցակը սիրով կտրամադրեմ, կողջունեմ նաև դրամական աջակցությունը, որի միջոցով կկազմակերպվի կա՛մ տեղափոխումը, կա՛մ իրերի գնումը։ Պատերազմը չէ, որ պետք է ստիպի ժողովրդին կանգնել զինվորի կողքին։

Մանրամասների համար զանգահարել 098890929

25 Նոյեմբերի, 2020թ. Եղնիկներ »

Արեգը համոզմունք ունի՝
« Թող որ ցանկացած ներդրում պատշաճորեն ծառայի իր սրբանվեր նպատակին՝ հանուն մեր թիկունքն ամուր պահող զինվորների և հայոց բանակի: Հայրենիքին օժանդակելը բոլորիս պարտքն է, իսկ մեր կատարած ներդրումը փոքրիկ հատուցում է զինվորի անցած բարդ ուղուն և նրա հայրենանվեր գործունեությանը»։

Արեգն այժմ զորացրվել է եւ շարունակում է իր կրթությունը Հերացու անվան բժշկական համալսարանում։ Սակայն նախաձռնությունը նրա համար մնում է առաջնահերթ, եւ շարունաակում է փնտրել եւ գտնել համախոհներ եւ աջակիցներ։

Նախաձեռնությանը առաջինը արձագանքեց Արթիկի 3-րդ ավագ դպրոցը` ի դեմս տնօրեն Արեւիկ Արշակյանի,։ Ի դեպ, Արեգը այս դպրոցի շրջանավարտն է։

Տեսանյութը դիտել հետեւյալ հղումով՝

https://www.facebook.com/100004736625263/videos/1862750530559483/

« Անչափ շնորհակալ եմ, իմ հարազատ դպրոց, Ընկեր Arevik Arshakyan ջան, իմ սիրելի ուսուցիչներ, արագ արձագանքի, նվիրված, սրտացավ ու կազմակերպված աշխատանքի համար։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ցանկություն հայտնեցին իրականացնել տեղափոխում »,-գրում է Արեգը։

Աջակցության հաջորդ հասցեատեր Արթիկի թիվ 1 հիմնական դպրոցն է՝ ի դեմս տնօրեն Վարդուհի Սահակյանի։ Այս մասին Արեգը գրում է․
« Աջակցության հերթական խմբաքանակը Արթիկի թիվ 1 հիմնական դպրոցից է…Հարգելի տիկին Վարդուհի Սահակյան Varduhi Sahakyan, Ձեր գլխավորությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել տնօրինությանը, ուսուցչական կազմին, աշակերտներին, ծնողներին այսչափ հոգատարության, սիրո ու հարգանքի դրսևորման համար առ Հայկական Բանակը, Հայ Զինվորը։ Հայրենիքի արժեքի գիտակցման և նրա պաշտպանի հանդեպ ունեցած վստահության, սիրո և այո’, հենց պատասխանատվության զգացում է սա։ Յուրաքանչյուրն, ով իր լուման է ներդրել այս ազգանվեր գործին, ուզում եմ վստահ լինի, որ ամեն իր հասցեատեր ունի։ Խոստանում եմ տեսանյութերի միջոցով հետ վերադարձնել հասցեատերերի զգացողություններն ու բուռն էմոցիաները » :

Տեսանյութը դիտել հետեւյալ հղումով՝

https://www.facebook.com/100004736625263/videos/1867352833432586

Սիրելի հայրենակիցներ, նոր թափ հաղորդենք նախաձեռնությանը։ Զինվորին աջակցել պետք է նաեւ խաղաղ օրերին։

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Հանուն մեր թիկունքն ամուր պահող զինվորների