Այսօր Արամը դարձյալ ծովի հյուրն է. ցանկանանք խաղաղ նավարկություն

Կիսվել

«….Երազում եմ նավարկել հայոց եռագույնը ծածանող նավով ու բոլոր ճանապարհներն ինձ բերեն անծով- ծո՜վ Հայաստան»,-իր որդու՝ Արամ Ստեփանի Բիկիլյանը այս խոսքերն է մեջբերել մեր տաղանդավոր համաքաղաքացի, վաստակաշատ մանկավարժ Լուսիկ Սահակյանը՝ որդուն նվիրված իր կարոտի ձոնում։

«Ծովից են ծնվել նավաստիները,-գրում է խոսքի անկրկնելի թարգման Լուսիկ Սահակյանը,-ծովի պես խորն են ու ծովի պես կապույտ նրանց աչքերը:

Անծով Հայաստանի ծովային որդիս’ Անգլիայի հայտնի ընկերության նավի առաջին բորտ-ինժեներ Արամ Ստեփանի Բիկիլյանը,ավարտել է ՈՒկրաինայի ծովային ակադեմիան: Նավով անցել է բոլոր մայրացամաքներով:

«Միայն մասնագիտորեն ու հոգեբանորեն պատրաստ անձնակազմը կարող է նվաճել ծովը, սանձել ամբարիշտ ալիքների «տրամադրությունը»,լսել ծովի շնչառությունը,ընկալել ծովի լեզուն, ծովի արքայությունը, ծովի ծովությունը, որը մեկ սեւ է ու կապույտ, մեկ’ կարմիր ու կանաչ:Իսկ երբ բեկվում են արեւի ճարագայթները, արեւը,կարծես, մտնում է ծովն ու ներկում ֆանտաստիկ գույներով:Իսկ ձկների թռիչքն ու խաղը ծովահանդեսի է նմանվում:

Աննման է ամենուր,սակայն հիացած եմ Սինգապուրով:

Երազում եմ նավարկել հայոց եռագույնը ծածանող նավով ու բոլոր ճանապարհներն ինձ բերեն անծով- ծո՜՜՜վ Հայաստան»,-ժպտում է որդիս’Արամը:

Իսկ Լուսիկ Սահակյանի համակուրսեցի, Սպիտակի « Լուսարձակ» թերթի խմբագիր, արվեստի նվիրյալ Ֆահրադ Ափուջանյանը այս առթիվ գրում է․
« Մեր լեռնաբնակներիս համար ծովը հեքիաթ է , իսկ քո որդին’ Արամը”վայելում” է ալիքների գոռ ու խոլական պարը, որի մեջ աստվածային մի բան կա։ Իմ պատկերացմամբ քաջ ու խիզախ մարդը կարող է ամիսներ շարունակ նավարկել ջրային “անապատում”, ում ամենօրյա ուղեկիցներն են ջուրը , ալիքները,փոթորիկները արևը , ձկները , ջրային ֆաունան ու ֆլորան, լուսինը , աստղերը, գիշերվա անթափանց խավարը։ Այս բոլորի հետ հաշտ ու խաղաղ լինելու համար պետք է ֆիզիկապես և հոգով ուժեղ լինել։ Բարի նավարկություն» ։

Այսօր Արամը դարձյալ ծովի հյուրն է: Ճապոնիայի Օսակա նավահանգստում նավաշչակը, օրոր- շորոր ալիքները կրկին ողջունում են հայ նավաստուն:

Ցանկանանք խաղաղ նավարկություն:

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Հասարակություն » Այսօր Արամը դարձյալ ծովի հյուրն է. ցանկանանք խաղաղ նավարկություն