Անահիտ Տիգրանյան․ակրոստիքոսներ՝ օրվա թեմայով

Կիսվել

Այս անգամ բանաստեղծական բարդագույն հնարքով՝ ակրոստիքոսներով է ներկայանում մեր հայրենակցուհի Անահիտ Տիգրանյանը իր ընթերցողին, եւ այս բարդ հնարքի մեջ նա կարողացել է նրբագույնս զետեղել մեր ազգային ցավը, պատմությունն ու վիշտը։

Ա րեգակնահուր երկունք էիր ինքդ, հուր էիր աչագեղ,

 Բ ազկիդ կրում էիր ի վերուստ դաջված խորագիր նշան,

 Գ եղարդիդ զարկերը՝ վիշապաքաղ. ասք էին, առասպել,

Դ յուցազներգությունդ՝ դարերն ի վեր պատումների շար:

 Ե դեմն էր քոնը, կուսականը այն նախանձախնդիր,

Զ որավո՛ր էիր, հա՛ղթ, վսեմագո՛ւյնը՝ երթում դարերի,

Է ությամբ քո մեջ կրում էիր իրա՛վ հունդերը բարու,

 Ը նդվզումներում՝ արդա՛րն էր քոնը, սխրանքդ՝ արի:

 Թ ուխպը հաճախ էր չոքում սիգապանծ լեռներիդ գլխին,

 Ժ այռեղեն քո կամքն էր միշտ անսասան՝ չարիքին ընդդեմ,

 Ի նքնանվիրմամբ ու խիզախությամբ չունեիր մրցակից,

Լ եգենդ էիր հյուսում, հայոց ամրոցին պատնեշ էիր ու վեմ:

 Խ նկելի են բյուր նահատակներդ … ցա՜վ եղերական,

Ծ եսերդ անթիվ հիշատակների՝ մոմավառություն,

Կ եղեքող կսկիծ, գերված սուրբ օրրան, ցեղասպան թուրք,

Հ այոց հարցը դեռ թղթին խունացած դա՜ռն իրողություն:

Ձ նծաղիկը իր ծաղկոցն է ապրում նորոգ գարունքին,

Ղ ողանջող գարնան գոլն էլ մեր սիրտը չի մխիթարում,

Ճ երմակ ձյուն իջավ հայոց մայրերի թե՜լ- թե՜լ ծամերին,

 Մ րմուռն է ազգիս սիրտը ծվատում…էլ ի՜նչ, ի՜նչ գարուն:

 Յ աթաղա՛ն…օրհա՛ս…Քսանմեկերորդ կոչված ցիվի՜լ դար…

Ն եռի հերթական քստմնելի խաղը շահութաբեր,

Շ նագայլերի միացյալ ոհմակ…ցնցո՛ղ որոգայթ,

Ո ճիր, որ դարի մարդակերների խղճի ամոթն էր:

Չ արագործինը ավերմունքն է լոկ, խրախճանքն արյան,

Պ իղծ բորենին չի վարանի՝ կտրել բողբոջած շիվը,

 Ջ արդել, հրկիզել…Հյուգոն չէ՞ր ասել…աստ թո՛ւրքն է անցել,

Ռ ազմախաղ էր…Հայի արյամբ էր լուծվում հաշիվը:

Ս տահո՛դ աշխարհ, վե՛ր առ դիմակդ շողոմաշապիկ,

Վ կա է Աստված. հատուցման ժամն էլ կգա, իմացի՛ր,

Տ առապանքը իր վրեժի ցասմամբ կլուծի հարցը,

Ր ավդոսը դեռ հայոց երկնքում երփնե՛ր կվրձնի:

Ց նցումները այս հեգ հողագնդի ցավն են անամոք,

Ու նայնությունից ունայնությունն է դեռ դարի կիրքը,

Փ ողն է հոշոտում ու ողջակիզում կյանքերը ջահել,

Ք ար հավաքողն է աշխարհի դավ ու ցավի հրձիգը:

Եվ դեռ արյունից հագուրդ չի առել այս խեղ վամպիրը,

Օ րենք կա՞, թե՞ չէ՝ համամարդկային արժեքին պատվար,

Ֆ արսը դեռ ինչքա՜ն է խաղարկելու իր վերուդիրը. …

 ի՜նչ ասեմ, ավա՜ղ, ինքս էլ չգիտեմ… Աշխարհավեր դար….

—————————————————-

Ա վետյաց էրգիր…ծաղկած ծիրանի,

Բ արուրված մանչն էր ծիրանու ճոճին,

Գ արունը նոր էր մտել հունի մեջ,

Դ ալար տունկերն էին տալիս բողբոջին:

Ե դեմ էր… Մշո դաշտն էն գարունքին

Զ ուգվել էր, ասես, նորատի հարսը,

Է րգիրն իմ հայոց ի՞նչ գուշակեր, թե

Ը մպելու էր դեռ դարի օրհասը:

Թ ոնրի ծուխ էր, լավաշի բույր էր,

Ժ ամն էր զանգերի անո՜ւշ ղողանջի,

Ի նչո՞ւ էր մլուլ տալիս ժամկոչը,

Լ եզվա՞կն էր պոկվել…Չէ՜, մի բան է՛ն չի:

Խ որանը լուռ էր…արյամբ լճացած,

Ծ եր մամիկի հացը մնաց խոնչին,

Կ աղկանձն էր թուրքի լցվել էն շենը,

Հ արսը վիթի պես հասավ իր մանչին:

Ձ ի ու ձիավոր, ղզլբաշի թուր,

Ղ ողանջի տեղակ՝ լաց էր ու կական,

Ճ երմակ աղավնին լքեց իր բույնը,

Մ ռայլվեց երկինքը մեր դիցական:

Յ աթաղան…բառն իսկ ցնցող մորմոք էր,

Ն արեկի աղոթքն էր հայի շուրթին,

Շ ամփո՞ւր էր, թո՞ւր էր. թե՞՝ սրած կացին.

Ո ճրագործն իր փեշակին էր հին:

Չ դատապարրտվեց…չարքը մնաց չարք.

Պ ատմության նո՛ր էջ, ևս՝ մի էջ գո՛րշ,

Ջ րերը պղտոր էին պիղծ աշխարհի.

Ռ եխներին մեր արյունն էր ախորժ:

Ս ատանայական լպիրշ մի շղթա՝

Վ ավերացված մեր գաղթի կնիքով,

Տ առապանք, որ բյուր բավիղներն ունի,

Ր ոպեն անգամ՝ լի արհավիրքով:

Ց եղակրո՛ն է ազգն իմ արիական,

Ո՞ւ մ գենն ես փորձում արմատից կտրել,

Փ ուշ ու տատսկիդ հողն այս ափսոս է,

Ք եզ նմանին լոկ դժոխքն է վայել:

Եվ մի բան էլ ես ասեմ՝ իմանաս.

… անհերքելի բան., թո՛ւրք, չմոռանա՜ս…

Օ րը օրվան է երանի տալիս.

Ֆ արս խամաճիկիդ հա՛յն է տալու դաս…

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Հասարակություն » Անահիտ Տիգրանյան․ակրոստիքոսներ՝ օրվա թեմայով