Հավերժի ճամփորդ դարձավ նաեւ Մնաց Ասոյանը՝ մեր հզորը․․․

Կիսվել

Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ASPU) լրագրության ֆակուլտետի ուսանողուհի,մեր հայրենակցուհի Նոնա Միքայելյանը (Nona Miqayelyan ) ֆեսբուքյան դիմատետրի իր էջում գրում է՝

«Ասոյան Մնացն է, մեր հզորը, ով իր կյանքի գնով պաշտպանեց հայրենիքն ու ընկավ մարտում։

Ծառայում էր Վայքում, պատերազմական օրերին տեղափոխել են Հադրութ, որտեղ էլ անմահացել է։ Հոկտեմբերից լուրեր էին հասել, որ վիրավոր է։ Հարազատները, ծանոթները, բարեկամները փնտրում էին ամեն տեղ։ Բայց, ինչքան էլ ցավալի ու անհավատալի լիներ, նրան գտան զոհերի մեջ՝ դնթ հետազոտությամբ։

․․․ Մնացը կողքինների մասին միշտ իրենից շատ էր մտածում։ Օգնում էր անխտիր բոլորին։ Ով առիթ է ունեցել թեկուզ միայն զրուցելու նրա հետ, կհաստատի, որ շատ մարդամոտ ու չափից դուրս դրական մարդ է։ Հա՛, մարդ է, որովհետև կան մարդիկ, ում մասին անցյալով խոսելը մեղք ես համարում, ինչպես և նրանը։ Մնացը միշտ մեր կողքին է եղել ու կլինի, անկախ ամեն ինչից։

Մահը երբեք էլ չի կարողացել բաժանել մեզ այն մարդկանցից, ովքեր հոգեպես միշտ մեր կողքին են եղել։ Հարազատների սիրելի զավակը այլևս դարձավ բոլորի պահապան հրեշտակը…

Հանգչիր խաղաղությամբ, մեր հարազատ եղբայր, ինչքան էլ փորձենք հավատալ, միևնույն է, չի ստացվի։ Իմացի՛ր՝ անկախ ամեն ինչից, միշտ հույսով ու հավատով կսպասենք քեզ… »

Նոնան տեղադրել է նաեւ տեսանյութ Մնաց Ասոյանի մասին, որը կարող եք դիտել՝

https://www.facebook.com/nonamiqayelyan01/videos/943472603059626

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Հասարակություն » Հավերժի ճամփորդ դարձավ նաեւ Մնաց Ասոյանը՝ մեր հզորը․․․