Հովսեփյան Կարենը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Կիսվել

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Շող Կակոյանը գրում է՝

Մեր քաղաքի հերոս Հովսեփյան Կարենը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Կարենը ծնվել է 2000թ -ի հոկտեմբերի 16-ին Արթիկ քաղաքում: Սովորել է Արթիկի 8-րդ հիմնական դպրոցում: 2013թ ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն, իսկ հետո վերադարձել է հայրենիք՝ զինվորական պարտքը կատարելու։2019-ի հունվարի 18-ին զորակոչվելով բանակ` ծառայել է Հադրութում: Պատերամի առաջին օրը՝ առավոտյան, հակառակորդի հարձակման ընթացքում, Կարենը հերոսաբար զոհվեց մարտի դաշտում։ Քաջ տղան պայքարել է մինչև վերջ՝ ոչ մի վայրկյան չմտածելով նահանջի մասին։

Փառք քեզ ,ԿԱՐԵՆ ջան…Հիշատակդ միշտ վառ կպահենք , ՄԵՐ ՀԵՐՈՍ։

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Հասարակություն » Հովսեփյան Կարենը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով