Հրաշք բանաստեղծուհի Օլգա Դարյանը

Կիսվել

Մանկապատանեկան գրականության շաբաթվա առթիվ Երևանի քաղաքապետարանի դպրոցներ էին այցելել գրողներ: Այդ թվում էր նաեւ մեր հայրենակցուհի Օլգա Դարյանը։ Նրա հետ հանդիպումը անցավ Երեւանի թիվ 111 հիմնական դպրոցում։

Տարիներ, ավելին՝ տասնամյակներ առաջ մեր սիրելի ծննդավայրից դուրս եկավ Օլգա Դարյանը՝ մեր միջավայրում սիրելի եւ ակնածելի մի  անուն։ Դեռ այն տարիներին Օլգայի բանաստեղծական հակումները ակնառու էին, եւ նրա գրիչը երկնում էր՝ նրան դարձնելով շատ արժեքավոր ստեղծագործությունների հեղինակ։

Մայրաքաղաքային կյանքը  նրա համար չեղավ ստեղծագործական ավարտ, ավելին, նրա գրիչն ավելի հասունացավ։  Օլգան գրում եւ ստեղծում էր իր հին եւ նոր բնակատեղիների սահմանագծում՝ սիրահարված  չքնաղ Երեւանին, կարոտելով իր սիրելի Արթիկը։

Մայրաքաղաքի գրողների ընտանիքը, շնորհիվ Օլգա Դարյանի խոստումնալից գրչի,  բարեհաճ եղավ, քանի որ նա ասելիք ուներ եւ բավարարում էր  շատ հայտնիների բանաստեղծական քիմքը։

Ամենատարբեր գրական միջոցառումներում միշտ կարելի է տեսնել մեր հայրենակցուհի Օլգա Դարյանին։ Եւ ահա օրերս, մանկապատանեկան գրականության շաբաթվա առթիվ Երևանի քաղաքապետարանի դպրոցներ այցելեցին գրողներ, եւ այդ թվում էր նաեւ Օլգա Դարյանը։

Բանաստեղծուհի Օլգա Դարյանի հետ  հանդիպումը Երեւանի թիվ 111 հիմնական դպրոցում էր։ Հաճելի և ուսանելի էր այդ հանդիպումը, ուր քնքուշ եւ նրբանկատ բանաստեղծուհին  կարողացավ թափանցել ոչ միայն ծաղկուն մանուկների միտքն ու հոգին,այլև բոլոր մասնակիցների, որոնցից ոմանք բարձրաձայնեցին՝ Օլգա Դարյանը հրաշք բանաստեղծուհի է։

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Հասարակություն » Հրաշք բանաստեղծուհի Օլգա Դարյանը