Մայիսյան Հաղթանակ-75․ Վանյա Սուրենի Սահակյան

Կիսվել

Հուզիչ գրառում է կատարել ֆեսբուքյան իր դիմատետրում մեր համայքնի հարգված քաղաքացինեերից մեկը՝ Սուրեն Սահակյանը իր հոր՝ Արթիկ քաղաքի պատվավոր քաղաքացի, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Վանյա Սահակյանի հիշատակին։ Նա գրում է՝

<<Հայրս, Վանյա Սուրենի Սահակյանը, ծնվել է 1918թ-ին Արթիկ քաղաքում: 1940թ-ին զորակոչվել է Սովետական բանակ և Հայրենական մեծ պատերազմի առաջին օրվանից ռազմաճակատի առաջին գծում մասնակցել է ռազմական գործողություններին: Մասնակցություն է ունեցել նաև Հարավային, Անդրկովկասյան և Ուկարինական ռազմաճակատների մարտական գործողություններին, որպես դասակի հրամանատար, որի համար պարգևատրվել է մարտական բազում մեդալներով:

Նա «Կարմիր Աստղ»-ի եռակի շքանշանակիր էր: Նովոռոսսիյսկ քաղաքի պաշտպանության մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության համար ընտրվել է այդ քաղաքի պատվավոր քաղաքացի:

Երկար տարիներ եղել է պատերազմի վետերանների Արթիկի շրջանային կոմիտեի նախագահը:
Մեծ Հայրենականի սիրելի մասնակիցներ ու վետերաններ, Դուք ծանր, շատ ծանր օրերի միջով անցաք և հաղթեցիք: Սահակյան Վանյայի հարազատները շնորհավորում են Ձեզ, բոլորի համար շատ նշանակալի այս տոնի առթիվ և իրենց անսահման սերն ու զորակցությունն են հայտնում Ձեր կատարած փառավոր գործի համար>>:

Տպավորիչ է նաեւ Վանյա Սահակյանի դստեր՝ վաստակաշատ մանկավարժ Լյուսյա Սահակյանի՝ նույն էջում կատարած գրառումը՝ <<ՀԱՅՐՍ- իմ հոգու ամենաներկան,Իմ հոգու լույս աշխարհը…>> մեջբերելով Արշ. Սարոյանի խոսուն տողերը՝
Դու’ք,որ անհաս իմաստությամբ
Գիրկն եք ընկել անմահության…

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Հասարակություն » Մայիսյան Հաղթանակ-75․ Վանյա Սուրենի Սահակյան