Մերժվեց ՀՀ-ում իրավական մտքի զարգացման լավագույն հնարավորություն

Գոռ ԱԺ
Կիսվել

Այսօր մեր իրականությունում ամենաառաջնային պահանջներից է հայկական իրավական մտքի փոփոխությունը։ Ինչպե՞ս ենք առաջ շարժվում։

ԱԺ ապրիլի 16-ի նիստում իշխող մեծամասնությունը մերժեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՍԴ դատավորի ներկայացրած նոր թեկնածուին՝  24 կողմ եւ 75 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Առաջին հայացքից թվում է` չկա արտասովոր ոչինչ։

Սակայն ի՞նչ տեղի ունեցավ ԱԺ-ում, կամ՝ ԻՆՉՊԵ՞Ս  մերժվեց Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։

Թեկնածուին ուղղվում էին հարցեր, որոնք սկսվում էին գրեթե նույն նախաբանով՝ ոգեւորված են թեկնածուի մասնագիտական գիտելիքներով, նա պատրաստված իրավաբան է, տպավորված են խմբակցություններում հանդիպումներից եւ նման մտքեր։

Իսկ ի՞նչ էին բովանդակում շարունակվող հարցերը։ Մեկ բնորոշմամբ՝ ֆեսբուքյան ստատուսների, երբեմն ավելի ցածր մակարդակի մտքեր։ Գիտնականին հղված ո՛չ հարիր, ցածր նշաձողի  մեղադրանքներ՝ սուտ, խաբեություն, անազնվություն (ամիսների ամոթալի հաշվարկներ)։ Ավելին,  փորձառու իրավաբանին հղված հարց պարզամիտ հացեր՝ ասեք՝ այո, կամ ոչ (հավանաբար՝ որ հասկանալի լինի իրենց), այն դեպքում, երբ իրավասու կառույցներ ամիսների փաստաթղթային քննությամբ  դեռ չեն հանգել ցավոտ նույն հարցի պարզաբանմանը։

Մի խոսքով, տեսանելիորեն  բոյկոտվեց  թեկնածուն, որը ԻՄքայլինը չէր։

Այս պարագայում ինձ, եւ ոչ միայն ինձ մոտ հարց է առաջանում․ ինչի՞ համար է Նախագահի ինստիտուտը, որի հանդեպ այսպես անզգուշորեն անվստահություն է սերմանվում։ Արդյոք  վտանգ չկա՞ ամրագրվող այս  հակամարտությունում, քանի որ այն  կարող է եւ խորանալ՝ սահմանադրական ճգնաժամի հանգեցնելու վտանգավորությամբ։

Խուսափելով սեփական մտքեր շարադրելուց, մեջբերեմ տպավորություններ՝  հիմնականում երիտասարդ իրավաբանների մտքերից, որոնց շուրջ իմքայլականները դեռ  խորհելու են։

Կարեն Քոչայան․«Սա նշանակում է, որ ԽԾԲ-ի կոռուպցիոն մտածելակերպը նստած է հայի ուղեղում և աշխարհայացքում, և անգամ մեր ամենաոչկոռումպացված հեղափոխական կառավարութունը առաջնորդվում է խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով։ Շատ ցավալի փաստ․․․
Ես չեմ ճանաչում Վահե Գրիգորյանին, բայց եթե իմ քայլը փորձեց սողորսկեցնել էտ թեկնածուին օրենքի խախտմամբ, ես որպես ՀՀ քաղաքացի իմ բողոքն եմ արտահայտելու դրա դեմ՝ ինձ հասանելի բոլոր միջոցներով։ Կոչ եմ անում նույնը անել նաև բոլոր ընկերներիս»։


Քնարիկ Մարգարյան․ «․․․Թող միջակությունները, որոնք այսօր մերժեցին ՀՀ-ում իրավական մտքի զարգացման լավագույն հնարավորությունը, մնան իրենց իսկ ձևավորած ճահճի մեջ»։

Տիրուհի Բայբուրդյան․ « Խորհրդարանը ապացուցեց,որ պատգամավորները դեռ նախկին բարքերով են առաջնորդվում։ Հեղափոխությունը պետք է մարդկանց ներսում լիներ՝ սկսած պատգամավորներից»։

Ծրագրավորող Մելիք Վարդանյանը գրում է․  Շատ տարօրինակ է ․ կարծես նախկին իշխանության իներցիայով ենք գնում։ այսինքն անկախ եւ պրոֆեսիոնալ իրավաբան լինելը կարեւոր չի մեր երկրում, կարեւոր է «մերն է, թե՝ մերը չի», կարեւոր է քաղաքական հայացքները ու լիքը ուրիշ բաներ, բացի պրոֆեսիոնալիզմից։ Գոռ Հովհաննիսյանն ապացուցեց իր պրոֆեսիոնալիզմը եւ անշահախնդրությունը, մի բան, որն իսպառ բացակայում է  չկարաղոցան ապացուցեին որոշ պատգամավորներ։ դրա համար էլ դու իրավաբան ես ու աշխատում ես Գերմանիայում, ես ծրագրավորող եմ եւ աշխատում եմ ՌԴ-ում ու լիքը նման օրինակներ»։

Չլինելով խորհրդարանական որեւէ ուժի համակիր, սակայն գնահատելի եմ համարում ԱԺ-ում այս քննարկման առիթով « Լուսավոր Հայաստան»  խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանի խոսքը, որը եւ մեջբերում եմ։

Ա․ Նահապետյան

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Հասարակություն » Մերժվեց ՀՀ-ում իրավական մտքի զարգացման լավագույն հնարավորություն