Մոտիվացիոն մրցույթ Հայբիզնեսբանկում

Կիսվել

Ապրիլի 4-ին ամփոփվեց Հայբիզնեսբանկի մասնաճյուղային ցանցի համար հայտարարված մոտիվացիոն մրցույթը:

Մրցույթը հայտարարվել էր բանկի կողմից մատուցվող «ABB-Ոսկի Հավելյալ» վարակատեսակի գծով ամենաշատ վաճառքն ըստ քանակի եւ ըստ գումարի իրականացնելու համար:

Հայբիզնեսբանկի ղեկավարությունն այս անգամ եւս խրախուսել է այն մասնաճյուղին, որն առավել ակտիվ է մասնակցել աշխատանքային գործընթացին՝ գրանցելով լավագույն արդյունքը:

Խրախուսական երկու մրցանակների շահող դարձած՝ բանկի «Արթիկ» մասնաճյուղին {կառավարիչ Ֆելիքս Կարապետյան} հանձնվել են հավաստագրերը՝ նշված վարկատեսակի վաճառքի գծով լավագույն արդյունքն ապահովելու համար:Հայբիզնեսբանկի կարեւորագույն արժեքներից մեկը թիմային աշխատանքն է, ինչով պայմանավորված՝ բանկը կարեւորում է աշխատակիցների ներդաշնակությունն ու համախմբվածությունը՝ հօգուտ ընդհանուր արդյունքի:

Լինելով շուկայի առաջատար ֆինանսական հաստություններից մեկը՝ բանկը վստահ է, որ իր հաջողության գրավականը հանդիսանում են նաեւ աշխատակիցները, որոնք իրենց աշխատանքով կնպաստեն բանկի կողմից որդեգրած նպատակների իրագործմանը»

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Հասարակություն » Մոտիվացիոն մրցույթ Հայբիզնեսբանկում