« Նարեկ ջան, դու էլ բռնեցիր հավերժի ճամփան․․․»

Կիսվել

Սրտի խորը ցավով եւ անթաքույց մորմոքով է գրում ֆեսբուքյան  իր էջում մեր համաքաղաքացի Տարոն Աղաքարյանը իր ընկերոջ՝ Նարեկ Արթուրի Գոքորյանի ցավալի նահատակման մասին։

« Նարեկ ջան, դու էլ բռնեցիր հավերժի ճամփան: Քո լույս մարմինն էլ ամիսներ անց հանգչելու է մայր հողի գրկում՝ մորդ գրկի փոխարեն: Դրա համար է գարունը լաց լինում՝ ձյունե արցունքն իր վրա առած: Երկինքը սառչել է տխրությունից , սևազգեստ կանանց աղիողորմ ձայներից: Երկինքը թախիծ է կարդում որբացած երկրի համար:

․․․Մի օր մեր ճամփեքը պատահաբար հատվեցին, ու տուն եկանք անձրևից թրջված: Հիմա էլ թաց է ամեն ինչ , բայց անասելի ցավից ու անհուն տխրությունից: Ննջիր խաղաղությամբ հերոս զավակ » ։

Նարեկ Արթուրի Գոքորյանը մեր համաքաղաքաին  է, բայց արմատներով Արթիկի Գեղանիստ գյուղից է: Նրանց ընտանիքը Արթիկում է ապրում: հետաքրքրասեր էր, Գյումրիում ծրագրավորում էր սովորում, երազանքներ եւ նպատակներ ուներ․․․

Զորակոչվեց բանակ, : Ծառայում էր Հադրութում: Հոկտեմբերի տասներեքից լուր չկար: Երկար ժամանակ մտածում էինք, որ գուցե գերի է:Բայց ոչ, ճակատագիրն անողոք գտնվեց: Մարտի դաշտից ինչ պատմել էին ՝ ճիշտ էր: Նահատակվել է Վարանդայում(Ֆիզուլի):

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Հասարակություն » « Նարեկ ջան, դու էլ բռնեցիր հավերժի ճամփան․․․»