Նյարդավիրաբույժ պրոֆեսոր Մուշեղ Ստեփանյան․ մեր հայրենակիցը

Կիսվել

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի կայքէջում այս օրերին տեղադրված է մի հայտարարություն՝ մայիսի 18-19-ին Միքայելյան համալսարանական հիվանդանոցը հյուրընկալելու է ՌԴ նախագահի գործերի կառավարման Մոսկվայի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Մուշեղ Ստեփանյանին:

Բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ՌԴ նախագահի անձնակազմի ”Վոլինկա” հիվանդանոցի նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Մուշեղ Ստեփանյանը մեր տարածաշրջանում սիրված եւ բարեհամբավ բժիշկ Աղասի Ստեփանյանի որդին է։ Այո, միայն հպարտություն եւ հիացմունք ես զգում այն փաստից, որ մեր եւս մեկ հայրենակից կարողացել է ինքնահաստատվել եւ մասնագիտական ամենալուրջ հայտ ներկայացնելով՝  կայանալ աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկում, այս դեպքում՝ Մոսկվայում։

<<Հայազգ>>  հիմնադրամի հանրագիտարանի ռուսական տիրույթից գտնում եմ  կենսագրական տվյալներ, որոնք մեջբերում եմ նույնությամբ․ 

Степанян Мушег Агоевич

Заведующий отделением – врач-нейрохирург, д.м.н., стаж   21 год

В 1994 г. закончил Ереванский Государственный Медицинский институт по специальности лечебное дело.
1994 – 1997 гг. – клиническая ординатура по специальности «нейрохирургия» на базе Национального института здравоохранения Армении.
1997 – 2000 гг.  – очная аспирантура на базе РМАПО, г. Москва.
2000 г. – защита кандидатской диссертации в НИИ нейрохирургии им. Н. Н. Бурденко – «Диагностика и нейрохирургическое лечение болевых синдромов при дегенеративных заболеваниях шейного отдела позвоночника».
2000 – 2010 гг. – нейрохирург отделения нейрохирургия «ФГУ Лечебно – реабилитационного центра Росздрава», Федеральный центр нейрохирургии боли.
2010 – 2013 гг. – очная докторантура в НИИ нейрохирургии им. Н. Н. Бурденко.
2014 г. – защита докторской диссертации – «Диагностика и тактика лечения метастатических опухолей основания черепа».
Автор 45 научных работ, посвященных нейрохирургическому лечению дегенеративных заболеваний позвоночника, опухолей основания черепа.

Стажировки в клиниках Бордо (2004), Праги (2006), Дубая (2009), Парижа (2010), Страсбурга (2011), США (Mayo Clinic – 2011, Техас, MD Andersen – 2012)

Համացանցի հայկական տիրույթում գտնում եմ լրացուցիչ ինֆորմացիա՝  Մուշեղ Ստեփանյանը  <<Ողնաշարի մինիմալ ինվազիվ և էնդոսկոպիկ վիրաբուժության հայկական ասոցիացիայի>> (AAMIESS) պատվավոր անդամ է։ Հաճախ է գալիս Հայաստան եւ այստեղ մասնակցում բարդ վիրահատությունների։

Այս ամենի մասին ես գրում եմ առանձնահատուկ հպարտությամբ, չավելացնելով ոչինչ ավելին, , որովհետեւ մեր տարածաշրջանից յուրաքանչյուր մեկը քաջ գիտի՝ ինչպիսի  ծնողների զավակ է նա եւ ճանաչում է այն ընտանիքը եւ հարազատական միջավայրը, որտեղ ակունքվել եւ հասակ է առել նա։

Հաջողություն մաղթենք մեր շնորհալի հայրենակցին։ Ծննդավայրի ուժը հզոր է, եւ ծննդավայրն իր արժանավոր զավակին ասում է՝ հպարտություն է այսկերպ ներկայանալ աշխարհին։

Եւ վերջում, որպես իրազեկում՝ մայիսի 19-ին պրոֆեսորը կատարելու է բարդ ողնաշարային վիրահատություններ: Նախապես գրանցվելը և խորհրդատվություն ստանալը պարտադիր է: Գրանցումն իրականացվելու է մինչև մայիսի 10-ը: Հերթագրված անձանց համար խորհրդատվություններն ԱՆՎՃԱՐ են և դրանք անցկացվելու են նյարդավիրաբույժ Ավետ Նազարեթյանի կողմից:
Գրանցվել անհրաժեշտ է զանգահարելով 077-37-70-67 հեռախոսահամարով:

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Հասարակություն » Նյարդավիրաբույժ պրոֆեսոր Մուշեղ Ստեփանյան․ մեր հայրենակիցը