Շնորհավորանք սեպտեմբերի մեկի` Գիտելիքի օրվա կապակցությամբ

Կիսվել

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Սեպտեմբերի մեկը հրաշալի օր է ՝ լցված երջանիկ հիշողություններով և ուրախ սպասումներով։ Առաջին հերթին այս օրը տոն է առաջին դասարանցիների համար ։ Սա ծանոթություն է դպրոցին, առաջին ուսուցչուհուն, առաջին քայլերն են դեպի գիտելիքների զարմանալի աշխարհ:

Մաղթում եմ ձեզ միայն գերազանց գնահատականներ։ Ցանկանում եմ մեծ երախտագիտություն հայտնել մեր ուսուցիչներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր օգնում են ստեղծել անհրաժեշտ պայմաններ կրթական գործընթացի կազմակերպման համար:

Ձեր առջև դրված են կարևոր և պատասխանատու խնդիրներ ՝ բացահայտել յուրաքանչյուր աշակերտի ունակությունները, դաստիարակել արժանապատիվ,հայրենասեր սերունդ, նախապատրաստել ապագա մասնագիտության ընտրությանը ։

Դպրոցականներին և ուսանողներին մաղթում եմ միշտ առաջ գնալ, հավատալ իրենց ուժերին։ Մեր երկիրը կարիք ունի այն մարդկանց, ովքեր ունակ են արդյունավետ գործել, կյանքի կոչել երազանքներն ու իղձերը, պատասխանատու լինել իրենց արարքների համար ։ Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, նախանշված բոլոր ծրագրերի հաջող իրականացում:

Հարգանքներով՝ ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյան

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Հասարակություն » Շնորհավորանք սեպտեմբերի մեկի` Գիտելիքի օրվա կապակցությամբ