Ծեծ՝ ցածր գնահատականի համար․ թվանշանի «մոտիվացիան»

Կիսվել

ԿԳՄՍ-ն առաջարկում է տարրական դասարաններում հրաժարվել միավորային գնահատականների ձևից, ինչպես եւ՝հրաժարվել անբավարար գնահատման շեմից և 10-միավորանոց սանդղակում բոլոր միավորները համարել առաջընթաց։
Թեմայի շուրջ լրագրող Սյուզի Ասատրյանը զրուցել է հոգեբան Տաթևիկ Նահապետյանի հետ և փորձել պարզել գնահատականը ի՞նչ հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ երեխայի վրա։

Կառավարությունը փետրվարի 4-ին ընդունեց Հանրակրթության պետական նոր չափորոշիչի ձեւավորման եւ հաստատման կարգը: Ըստ նոր կարգի միավորային գնահատումը պետք է գործի 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, այսինքն տարրական դասարաններում հրաժարվում ենք միավորային գնահատականների ձևից: Նաև առաջարկվել է հրաժարվել անբավարար գնահատման շեմից և 10-միավորանոց սանդղակում բոլոր միավորները համարել առաջընթաց։
Թեմայի շուրջ լրագրող Սյուզի Ասատրյանը զրուցել է հոգեբան Տաթևիկ Նահապետյանի հետ և փորձել պարզել գնահատականը ի՞նչ հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ երեխայի վրա։

Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Սակայն այս հաճախակի փոփոխությունների արդյունքում տուժում են երեխաները, այստեղ նրանք կարող են բախվել հոգեբանական մի շարք խնդիրների։

Medmedia.am-ը թեմայի շուրջ զրուցել է հոգեբան Տաթևիկ Նահապետյանի հետ և փորձել պարզել գնահատականը ի՞նչ հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ երեխայի վրա։ Ըստ նրա՝ կրթական ոլորտում շատ փոփոխություններ են կատարվում և դրանով փորձում են նպաստել կրթության զարգացմանը, բայց շատ դեպքերում հաշվի չի առնվում երեխաների վրա այդ փոփոխությունների հոգեբանական ազդեցությունը։

«Գնահատականը ռիսկային ազդեցություն ունի, այն որպես բացասական գործոն կարող ենք դիտարկել, ինչը ազդում է երեխայի առողջ հոգեկերտվածքի ձևավորման վրա։ Այստեղ կարևոր է տարբերակել գնահատել ասվածը և գնահատական դնելը, գնահատելու դեպքում մենք մոտիվացնում և արժևորում ենք, իսկ գնահատական դնելը պիտակավորում է։ Գնահատական դնելով ուսուցիչը գնահատում է երեխայի անձը գիտելիքներին զուգահեռ և նրա հնարավորությունները ու տեղը նաև սոցիոմում, երեխաները ելնելով ուսուցչի պիտակից, սկսում են իրենց մեջ առանձնացնել գերազանցիկներին, ծույլիկներին, միջակներին ու ըստ այդմ էլ ձևավորում են իրենց շփումը միմյանց հանդեպ, այս ամենի արդյունքում երեխայի ինքնագնահատականն է ձևավորվում»,-ասաց հոգեբանը ու հավելեց, որ շատ դեպքերում ծնողներն են համեմատում իրենց երեխաներին մյուսների, էլ ավելի լավ սովորողների հետ, այստեղ արդեն երեխայի ինքնագնահատականն ընկնում է։

«Թվանշանը երեխաների մոտ մեղքի զգացում է առաջացնում, երեխաները սեփական անձի նկատմամամբ ինքնավստահությունը կորցնում են, ստացվում է , որ լավ գնահատականների դեպքում՝ լավն են, վատի դեպքում՝ վատն են, հետևբար նա մտածում է, որ «ինձ արդեն չեն սիրում», մոտիվացիան կորում է, իսկ գնահատականի բացակայությունը կօգնի խուսափել դպրոցական տագնապներից։

Նրանք ունեն վախեր, վախ՝ բավարարելու շրջապատի ցանկությունը։ Իսկապես շատ ընտանիքներում կարևոր նախապայման է գնահատականը, ես պրակտիկայում նման դեպք եմ ունեցել, երբ երեխան վախենում էր ծնողին ասել ցածր գնահատականի մասին, որպեսզի ծեծի չենթարկվեր, շատ դեպքերում անգամ երեխաները ինքնավնասման են դիմում, միայն թե բավարարեն ծնողների պահանջները»,-ասաց մեր զրուցակիցը։ Տաթևիկ Նահապետյանի գնահատականներով՝ ծնող-երեխա փոխհարաբերությունների վրա գնահատականը նույնպես ունենում է իր ազդեցությունը, սակայն այս դեպքում երեխայի ստացած գնահատականը շատ դեպքերում ծնողներն իրենց են վերագրում։ «Այս փոփոխությունները բնականաբար դժվար փուլով են անցնելու, որոշակի ընթացակարգի երեխաներն արդեն սովոր են, ադապտացիոն փուլը ինքնին բարդ փուլ է լինելու։

Ցանկացած փոփոխություն իր ադապտացիոն շրջանն ունի և հարկավոր է փուլ առ փուլ հասնել այդ փոփոխությանը։ Առանց այդ թվանշանների մենք չենք խաթարի երեխայի կայացման բնականոն ընթացքը և դա ավելի արդյունավետ տարբերակ կլինի կրթության զագացման հարցում»,-նշեց հոգեբանը։

ՍՅՈՒԶԻ Ասատրյան

Աղբյուրը՝ https://medmedia.am/

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Հասարակություն » Ծեծ՝ ցածր գնահատականի համար․ թվանշանի «մոտիվացիան»