Երիտասարդների օրհնության օրը

Կիսվել

Հայ Առաքելական Եկեղեցին Ս.Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և տասնչորս զինվորների հիշատակը այս տարի տոնում է  փետրվարի 8-ին ։ Այդ օրը Արթիկի Թեմի Առաջնորդական Տեղապահ Հոգեշնորհ Տեր Նարեկ Վարդապետ Ավագյանի և մասնակցությամբ թեմի հոգևոր դասի, Տուֆաշեն համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցում 10:30-ին կկատարվի Առավոտյան Ժամերգություն և Երիտասարդների օրհնության կարգ: Իսկ երեկոյան 17:00-ին Արթիկի Առաջնորդարանիստ եկեղեցում (Վարագատանը), կկատարվի Երեկոյան Ժամերգություն և Երիտասարդների օրհնության կարգ: 

Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ  Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրը   հռչակված է Երիտասարդների օրհնության օր։  

Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Ավանդազրույցի համաձայն՝ նա իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։

Սուրբ Սարգսի տոնը նշում  են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով:

Ավանդույթի համաձայն՝ Սբ. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկները աղի բլիթ են ուտում և ակնկալում երազում տեսնել իրենց ապագա փեսացուին։ Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Ս. Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։

Հնում այդ օրն ընդունված է եղել պատրաստել նաև օձի թթու կոչվող ապուրը։ Այն պատրաստվում էր ոսպից, մանրաձավարից, ալյուրից և եփվում թթվի ջրի մեջ։

Ինչպես հնում, այնպես էլ այսօր երիտասարդները հավատում են ավանդույթին և պատրաստում աղի բլիթներ։

Հետաքրքիր դեպքեր են հանդիպում նաեւ մեր օրերում։  Հակոբն ու Արմինեն երկու տարի առաջ են ծանոթացել, իսկ այս տարի հենց փետրվարի 8-ին որոշել են ամուսնանալ։ Արմինեն պատմում է, որ անցած տարի իր երազում տեսել է Հակոբին։ «Անցած տարի պատրաստել էի աղի բլիթ ու երազումս տեսա Հակոբին։ Այդ պատճառով հենց այս օրն ենք ընտրել որպես պսակադրության օր»-պատմում է Արմինեն։ Հակոբի խոսքով այս ավանդույթի հիմքում ընկած են հավատը և սերը։

Իսկ Լիլիթն էլ պատմում է, որ այս տարի առաջին անգամ է ուտելու աղի բլիթ և հուսով է, որ կտեսնի երազում իր փեսացուին։

 Այսպես երիտասարդները դեռ հավատում են այս գեղեցիկ ավանդույթին և հետևում դրան։

 Փետրվարի 8-ին Արթիկի Թեմի Առաջնորդական Տեղապահ Հոգեշնորհ Տեր Նարեկ Վարդապետ Ավագյանի և թեմի հոգևոր դասի մասնակցությամբ , Տուֆաշեն համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցում 10:30-ին կկատարվի Առավոտյան Ժամերգություն և Երիտասարդների օրհնության կարգ: Իսկ երեկոյան 17:00-ին Արթիկի Առաջնորդարանիստ եկեղեցում (Վարագատանը), կկատարվի Երեկոյան Ժամերգություն և Երիտասարդների օրհնության կարգ:

Շող Կակոյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Հոգևոր » Երիտասարդների օրհնության օրը