Հին և Նոր կտակարանների իմացության վիկտորինա

Կիսվել

Հին և Նոր կտակարանների իմացության վիկտորինա տեղի ունեցավ Վարազ Սամուելյան մշակույթի կենտրոնում հակտեմբերի 31֊ին, որին Արթիկի տարածարջանի դպրոցները մասնակցություն ունեցան Արթիկի տարածաշրջանի դպրոցների աշակերտները։Այն կազմակերպել էր Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Արթիկի տարածաշրջանային կառույցը (ղեկ՝ Աննա Հակոբյան)։

Ամեն անգամ հպարտության զգացում եմ ապրում , երբ հանդիպում եմ բանիմաց ,գիտակ երեխաների։Իսկ երբ զգալի են դառնում աշխատանքիդ պտուղները, հոգիդ փառավորվում է, անցածդ ճանապարհը՝ իմաստավորվում։

Հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես գալով կազմակերպել էր Հին և Նոր կտակարանների իմացության վիկտորինա։Վիկտորինան տեղի ունեցավ Վարազ Սամուելյան մշակույթի կենտրոնում հակտեմբերի 31֊ին։Արթիկի տարածարջանի դպրոցները մասնակցություն ունեցան ըստ նախապես կազմած ժամանակացույցի։Վիկտորինայի վերջին խաղն ուղղակի փառահեղ ընթացք ունեցավ։

Ուժեղագույն թիմերով հրաշալի խաղ ցուցաբերեցին Արթիկի թիվ 1, 2-րդ ,3֊րդ, 4֊րդ և 5֊րդ դպրոցները՝ վաստակելով հավասար միավորներ, շահելով և՛ հանդիսականի, և՛ ժյուրիի հիացմունքը։

 Փոքրիկ գիտակների աչքերից լույս էր ճառագում , երբ լսում էին ճիշտ պատասխան բառերը։ Շնորհակալություն կազմակերպիչներին հետաքրքիր ձեռնարկի համար։Խորին խոնարհում ուսուցիչներին դժվարին աշխատանքի և բանիմաց աշակերտների համար։

Արմինե Բզնունի
Արթիկի N 5 դպրոցի ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Հոգևոր » Հին և Նոր կտակարանների իմացության վիկտորինա