Նշվեց Լմբատավանքի ուխտի օրը

Կիսվել

Արդեն հինգերորդ տարին է ինչ ի նշան Լմբատավանքի 《Սուրբ Ստեփանոս նախավկայի》եկեղեցու զարթոնքի, հոկտեմբերի առաջին շաբաթը նշվում է Լմբատավանքի ուխտի օրը։

Հոտեմբերի 5-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Լմբատավանք բերվեց Սբ. Ստեփանոսի մասունքը և մատուցվեց Սբ. Պատարագ։ Կատարվեց Անդաստանի կարգ և մատաղի օրհնություն։

Պատարագից հետո իրենց գեղեցիկ համարներով ներկայացան Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնի սաները։ Միջոցառման սկզբին ուրախ տրամադրություն ապահովեց մշակույթի կենտրոնի դհոլի խումբը (գեղարվեստական ղեկավար՝ ընկեր Գարիկ)։

Ներկա ուխտավորներին իրենց երգով ողջունեցին վոկալ համույթը(ղեկավար՝ Աննա Արշակյան), և Գոհար Փանոյանի սաները։ Պարային գեղեցիկ բեմադրությամբ ներկայացան 《Վիվաչե》 պարի խմբակի սաները (գեղարվեստական ղեկավար՝ Անինկա Մանուկյան)։

Իրենց պարով ներկակացան նաև 《Նազանի》 պարի համույթի սաները (գեղարվեստական ղեկավար՝ Մարիաննա Սահակյան)։ Տաղանդավոր սաները ներկայացան տարբեր ոճերի պարերով՝ ապահովելով ուրախ, ռիթմիկ և հայրենասիրական տրամադրություն։


Ընդհանուր առմամբ՝ ուխտավորների թիվը Լմբատավանք մեծ է հատկապես այս օրը։ Միոցառմանը մասնկացելու նպատակով Լմբատ էին եկել ոչ միայն հավատացյալների Շիրակի և Արթիկի թեմերից , այլև ուխտավորներ հանրապետության այլ տարածքներց։ Կառուցումից հետո եկեղեցին հիմնովին վերանորոգվել է 12-13-րդ դարերում, իսկ 2015 թվականին որմնանկարների վերականգնման մասնագետ Քրիստին Լամուղեի և Արա Զարյանի կողմից սկսվեց վերականգնմամ նոր փուլ։

Posted by Artikn e Xosum on Saturday, October 5, 2019

Միջոցառումն ավարտվեց հայկական ազգային պարով՝ քոչարիով։ Ուխտավորները համտեսեցին մատաղ և ստացան օրհնություն։

Հեղինակ-ՇՈՂ ԿԱԿՈՅԱՆ

Աղբյուրը՝ Artikn e Xosum

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Հոգևոր » Նշվեց Լմբատավանքի ուխտի օրը