Այսօր պարի միջազգային տոնն է

Կիսվել

«Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»: Կոմիտաս

Այսօր պարի միջազգային տոնն է: Այս առթիվ շնորհավորական ուղերձ է հղել արդեն տարիներ մեր ոստանին միջազգային բեմերից ծափողջույններ բերող, մեր մանուկներին պարային խինդ եւ երջանկություն պարգեւող <<Էնջելս>> պարային համույթի ղեկավար Խաչատուր Պոնչուկյանը։ Նա մասնավորապես գրում է․

<<Այսօր պարի միջազգային տոնն է։ Բոլոր այն պարողները, ովքեր հոգով տարրալուծվել են պարի ոսկեցոլ շարժումերի ճառագայթներում ու նրանց հոգիները հեղեղվել են պարի գերբնական ու կախարդական հույզերում, թող միշտ զգան պարի կարևորությունն ու գեղեցկությունը իրենց հոգիներում, ըմբոշխնեն նրա արձագանքը մետաքսաճկուն շարժումներով և արբենան նրա նորանոր բացահայտումներով։
Շնորհավորում եմ իմ բոլոր սաներին, աշխարհի բոլոր պարողներին իրենց օրվա կապակցությամբ և մաղթում բեմերում հաղթական ծածանում, հորդացող ծափեր և ավարտ այս մոլորակում տեղի ունեցող ոչ բնական երևույթներին։
Սիրելի սանիկներս, ցանկանում եմ ձեր պարը ջնջի բոլոր տհաճությունները և կրկին ու կրկին բարձրանաք բեմ` կուտակելով ջերմ ողջույններ ու հուզիչ արցունքներ տիեզերքից արարված մարդկային հոգիների վրա…
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ, ՍԻՐԵԼԻՆԵՐՍ, ԱՍՏՎԱԾ ԲՈԼՈՐԻԴ ՊԱՀԱՊԱՆ..․>>

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Մշակույթ » Այսօր պարի միջազգային տոնն է