Աննախադեպ արդյունք՝ <<Նոր Ձեռքեր>> մրցույթ-փառատոնում

Կիսվել

Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տան գեղանկարչության խմբակի 12 սաներ մասնակցություն ունեցան <<Նոր Ձեռքեր>> խորագրով նկարչության և դեկորատիվ – կիրառական արվեստի Հանրապետական 4-րդ մրցույթ-փառատոնին և խմբակի սաներից 12-ն էլ արժանացան 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դափնեկրերի կոչման՝ իրենց տարիքային խմբերում:

Այն, որ բեղմնավոր է Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տան բոլոր խմբակների աշխատանքը, արդեն վաղուց գաղտնիք չէ։ Ավելին, դա աշխատանք չէ, այլ նվիրում՝ նվիրում սաներին, նվիրում կոչմանը, մասնագիտությանը։ Դա արդյունք է այս փոքրիկ կոլեկտիվի՝ տնօրինության կողմից ճիշտ ղեկավարման, կրթօջախում առողջ ստեղծագործական մթնոլորտի ապահովման։

Տարեմուտին ինքնատիպ հունձքով ներկայացավ մշակույթի տան գեղանկարչական խմբակի ղեկավար Անի Գրիգորյանը։ Ուսումնական տարվա անխոնջ ստեղծագործական աշխատանքն իր արդյունքն է տալիս․ խմբակի սաներն հանդես են գալիս ինքնատիպ աշխատանքներով, որոնք լուրջ հենք են՝ հետագայում մասնագիտության մեջ ինքնադրսեւորվելու եւ ասելիք ունենալու։

Առաջին անգամը չէ, որ Անի Գրիգորյանի սաները լուրջ հայտ են ներկայացնում ամենատարբեր մրցույթ-փառատոններում, որտեղից վերադառնում են լուրջ նվաճումներով։

Եւ ահա, բոլորովին վերջերս, Անի Գրիգորյանի սաները իրենց մասնակցությունն ունեցան <<Նոր Ձեռքեր>> խորագրով նկարչության և դեկորատիվ – կիրառական արվեստի Հանրապետական 4-րդ մրցույթ-փառատոնին։ Ամենատպավորիչը արդյունքն էր՝ խմբակի սաներից 12-ն էլ արժանացան 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դափնեկրերի իրենց տարիքային խմբերում:

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Մշակույթ » Աննախադեպ արդյունք՝ մրցույթ-փառատոնում