Արթիկի Մանկական օրինակելի թատրոնը երեւանյան բեմում

Կիսվել

Հոկտեմբերի 30-ին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում <<ՆԱԽԱԲԵՄ>> կրթամշակութային ասոցիացիան և Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը շարունակում են <<Նռան հատիկ>> հանրապետական մանկապատանեկան թատերական 19-րդ փառատոնը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին։

Փառատոնի աջակիցներն են՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության <<Մետրո>> թատրոնը, Երևանի կինոյի, թատրոնի ուսանողական թատրոնը, <<Զեյթուն>> մշակութային կենտրոնը։

 Թատերասերները դիտեցին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Տ․Մանսուրյանի անվան մշակութային կենտրոնի <<Մանկական օրինակելի թատրոն>> թատերախմբի <<Երկարագուլպա Պեպպիի արկածները>> երաժշտական ներկայացումը՝ ըստ Ա․Լինդգրենի։ /Գեղ․ ղեկավար՝ Քնարիկ Ավետիսյան/։

Աղբյուրը՝ «Նռան Հատիկ» Մանկապատանեկան Թատերական Փառատոն 
Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Մշակույթ » Արթիկի Մանկական օրինակելի թատրոնը երեւանյան բեմում