Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տունը դարձել է ծրագրի շահառու

Կիսվել

«Իմ քայլը» հիմնադրամի (My Step Foundation) ֆեսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տունը, ի թիվս 10 մշակույթի տների, դարձել է «Իմ քայլը» հիմնադրամի  «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում նրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի 2020 թվականի շահառուներից մեկը։

Տեղեկատվության մեջ մասնավորապես նշվում է․ « Ամփոփելով «Իմ քայլը» հիմնադրամի «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում նրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի ընտրության փուլի արդյունքները՝ ուրախությամբ հայտնում ենք, որ հետևյալ 10 մշակույթի տները դարձել են ծրագրի 2020 թվականի շահառու՝ «Արարատ քաղաքի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ (Արարատի մարզ), «Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տուն» ՀՈԱԿ (Շիրակի մարզ), «Բերդի մշակույթի տուն» համայնքային հիմնարկ (Տավուշի մարզ), Գանձաքարի մշակույթի տուն ՀՈԱԿ (Տավուշի մարզ), Լճաշենի Րաֆֆի Հովհաննիսյանի անվան մշակույթի տուն (Գեղարքունիքի մարզ), Արենի համայնքի Խաչիկ գյուղի մշակույթի տուն (Վայոց Ձորի մարզ), Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն (Կոտայքի մարզ), «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» ՊՈԱԿ (Լոռու մարզ), «Օշականի մշակույթի պալատ» ՀՈԱԿ (Արագածոտնի մարզ), Մրգաշատի մշակույթի տուն (Արմավիրի մարզ)։

Ծրագիրը կազմված է երկու բաղադրիչից՝ մարդկային կարողությունների զարգացում և (կամ) վերանորոգում ու նյութատեխնիկական բազայի համալրում՝ ըստ անհրաժեշտության » :

«Իմ քայլը» հիմնադրամը շնորհակալություն է հայտնում բոլոր մշակույթի տներին ծրագրի հանդեպ հետաքրքրության համար: Ծրագրի ընթացքին կարելի է տեղեկանալ «Իմ քայլը» հիմնադրամի կայքից և սոցիալական էջերից:

 Շնորհավորում ենք  Վարազ Սամուելյան մշակույթի տան անձնակազմին՝ տնօրեն Վարդանյանին եւ բոլոր մանկավարժներին այս ձեռքբերման համար։ Ծրագրի շահառու ճանաչվելը վկայություն է համախմբված և պատասխանատու աշխատանքի։  Մաղթում ենք արդյունավետ աշխատանք եւ նոր ձեռքբերումներ, ինչից մեծապես շահում ենք մեր համայնքի երեխաները։

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Մշակույթ » Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տունը դարձել է ծրագրի շահառու