Թումանյանական ոգին վերծվեց ասմունքի

Կիսվել

Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տանը կայացավ ասմունքի 3-րդ մրցույթ-փառատոնը։ Այս անգամ այն  նվիրված էր Հովհաննես Թումանյանի 150 ամյակին։ Փառատոնին մասնակցեցին Արթիկի եւ նրա տարածաշրջանի մի քանի համայնքների հանրակրթական դպրոցների դպրոցականներ։

Ավանդույթ հիմնելը ջանքեր եւ մեծ կամք է պահանջում, հետեւողականություն եւ նպատակասլացություն։ Իսկ գնահատականը տալիս է ժամանակը։

Posted by Վարազ Սամուելյան on Wednesday, November 13, 2019

Առաջին անգամ, երբ խոսք գնաց ասմունքի փառատոն կազմակերպելու մասին, շատերը մտավախեցին։ Սակայն Վարազ Սամուելյան կենտրոնի տնօրեն Լյուդմիլա Վարդանյանը աննահանջ էր իր մտահղացոմամբ։ Եւ իր կոլեկտիվի հետ լծվեց աշխատանքի։

Երեք տարի է անցել, տարին տարվա հետ՝ փորձ եւ առաջընթաց, մասնակիցների թվի ավելացում։

Այս անգամ փառատոնի մեկնարկը դրվել էր մշակույթի տան նախամուտքից, ուր Թումանյանական հերոսներն էին՝ Գիքորը էստի համեցեք է կանչում, Բազազ Արտեմը նախատում է նրան, շունն ու կատուն կարուձեւի սրահում կռիվ են սկսել, դեռահաս աղջիկները ջանգյուլում են երգում եւ վիճակ են բացում․․․ Եւ այսպես՝ թումանյանական հերոսներ եւ անկրկնելիորեն հարազատ կոլորիտ։ Եւ սա մի ամբողջ կոլեկտիվի գրագետ եւ բանիմաց աշխատանք է։

Ապա սկսվում է միջոցառման մրցույթային մասը։ Բացման խոոսքը շնորհվում է վաստակավոր մանկավարժ, հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Լուսիկ Սահակյանին։

<<Շատ կարեւոր քննություն ենք հանձնելու մենք այսօր,-մասնավորապես ասաց նա,-այն է՝ մեր հոգում անթեղված Թումանյանական սերն ու ոգին դուրս բերենք մեզանից եւ վերածենք ասմունքի։ Արդիական են թումանյանական պագամները, եւ մենք պարտավոր ենք հետեւելու դրանց>>։

Posted by Վարազ Սամուելյան on Wednesday, November 13, 2019

Այնուհետեւ բեմում ասմունքողներն են։ Ասմունքում են՝ ամեն մեկը՝ յուրովի զգալով եւ ընկալելով Թումանյանին։

Մրցույթի ժյուրին իր ընտրությունը կատարեց, սակայն առավել կարեւոր էր՝ Այս երեխաների հոգում ծվարած թումանյանական ոգին վերծվեց ասմունքի, ինքնատի՛պ ասմունքի։

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Մշակույթ » Թումանյանական ոգին վերծվեց ասմունքի