Խազագետ Անահիտ Բաղդասարյանը մեր հայրենակցուհին է

Կիսվել

Անչափ հետաքրքիր եւ արժեքավոր նյութ է ուղարկել Artiknes.com կայքին մեր թղթակից, Հայրենյացից Հովհաննես Սարգսյանը, որը թույլ է տալիս ճանաչել մեր ոստանի երախտավորներից մեկին ՝ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի դոցենտ, խազագետ Անահիտ Բաղդասարյանին։

Նա մասնավորապես գրում է․

<<Անահիտ Բաղդասարյանը մեր նորագույն պատմության երախտավոր Հովհաննես Բաղդասարյանի դուստրն է, նա էլ ծնունդով Հայրենյաց գյուղից է։
Նա ծնվել է 1947թվականի սեպտեմբերի 27֊ին ։ Թեւ ծնվել է Լենինականում, բայց
մանկությունն անցկացրել է հայրենի Հայրենյաց գյուղում։ Բաղդասարյանների ընտանիքը 1949֊ին բնակվելու է տեղափոխվել է Երևան ։Արդեն 72 տարեկան է ։ Նա Արթիկում շատ է եղել, մանկությունն անցկացրել մեր գյուղում։ Հաճախ եկել է Հառիճավանք։

Մասնակցել է անվանի կոմպոզիտոր Կոմիտասին նվիրված տարբեր երաժշտական միջոցառումների, գիտաժողովների, Գյումրիում մասնակցել Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղում անցկացված գիտաժողովների, սեմինարների։ Հաճախ է մասնակցել անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նվիրված նաեւ Արթիկում կաազմակերպված միջոցառումներին։

Նա շատ բարի, կամեցող, մեծահոգի անձնավորություն է։Շատ սիրված մայր է, ունի մեկ որդի՝ Արտյոմը։ Նա այժմ ապրում է Ֆրանսիայում։

Անահիտ Բաղդասարյանը շատ նվիրված է իր գործին, ուսանողներին։ Անչափ հոգատար է նրանց նկատմամբ ու ծնողի պես է։ Նրա սաները աշխարհի տարբեր երկրներում բարձր են պահում մեր երկրի պատիվը, հայկական ժողովրդական, էստրադային, ինչպես նաև՝ հոգևոր երգիչներ են

Նա խազագետ է։ Առաջացող տարիքում էլ նա ակտիվ ստեղծագործական գործունեություն է ծավալում։ Դասախոսում է Երևանի պետական կոնսերվատորիայում։ Գիտությունների ակադեմիայի գիտաշխատող է։Ավագ գիտաշխատող է Կոմիտասի անվան թանգարանում։ Թղթակցում է նաև Մայր Աթոռի <<Էջմիածին>> ամսագրին։

Գնահատելով նրա արժեքավոր աշխատանքը եւ գործունեությունը, պետական կոնսերվատորիայի ռեկտորը առաջարկել է նրան աշխատել այնքան, որքան կարող է>>։

Հովհաննես Սարգսյանը մեզ է ուղարկել նաեւ komitasmuseum.am   կայքում տպագրված հոդվածը նրա մասին, որը մեջբերում ենք սիրով։

ԱՆԱՀԻՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի դոցենտ: Դասավանդում է «Հայ հոգևոր երաժշտություն» և «Հայկական նոտագրություն» առարկաները: «Նմանակումային կառույցները Կոմիտասի ստեղծագործություններում» թեմայով ատենախոսությունը պաշտպանել է 1990 թ.: Ա. Բաղդասարյանի գիտահետազոտական գործունեությունը կապված է առավելապես հայ ավանդական (մոնոդիկ) երգարվեստի հետ: Հեղինակել է մի շարք հոդվածներ հայ ժողովրդական, աշուղական և եկեղեցական երաժշտության մասին:

Եւ ահա այդօրինակ հոդվածներից մեկը՝ Անահիտ Բաղդասարյանի հեղինակությամբ․

ՀԱՅՈՑ ԺԱՄԱԳՐՔԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Ժամագիրքն, ինչպես հայտնի է, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծիսամատյաններից է, որի շրջանակներում ըստ ինը ժամերգությունների ներկայացված է Հայ Եկեղեցու ամենօրյա հասարակաց աստվածապաշտության բազմաժանր, բազմաբնույթ ծավալուն ողջ ծիսակարգը:
Ժամագիրքը հայոց մեջ անցել է կազմավորման և զարգացման երկարատև ժամանակաշրջան՝ Դ-ԺԳ դարերը: Ժամագրքի պատմական ընթացքը կապված է Հայ Եկեղեցու ականավոր ներկայացուցիչների գործունեության հետ՝ Ս. Սահակ Ա Պարթև, Ս. Մեսրոպ Մաշտոց, Ս. Գյուտ Ա Արահեզացի, Ս. Հովհան Ա Մանդակունի, Ս. Ներսես Շնորհալի:
Ժամագրքում ամփոփված է Հայ Եկեղեցու ծիսաարարողակարգային ժանրերի գրեթե ողջ բազմահարուստ համալիրը. սաղմոս, փոխ, քարոզ, օրհնություն, թագավոր, ծիսական բացականչություն և այլն, որոնք ժամերգությունների ընթացքում ավանդաբար կատարվում են երգեցողության միջոցով: 1877 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կաթողիկոս Գևորգ Դ-ի հրամանով հայկական նոտագրությամբ լույս տեսավ «Երգք ձայնագրեալք ի Ժամագրոց» հատորը, որը հայ ավանդական եկեղեցական երաժշտության բազմաժանր, ստվարածավալ ժայնագրյալ ժողովածուներից է: Ձայնագրյալ Ժամագիրքը լավագույնս արտացոլում է և́ կերտվածքային բազմաբովանդակ նկարագիրը, և́ դրանով իսկ, ասես, ազգային երգարվեստի՝ այս հնագույն մասնագիտացված ոլորտի յուրօրինակ հանրագիտարանը լինի:

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Մշակույթ » Խազագետ Անահիտ Բաղդասարյանը մեր հայրենակցուհին է