Համավարակը արարելու լավ առիթ էր, բնությունը գնահատելու հնարավորություն. Լիլիթ Տոնականյան

Կիսվել

Արվեստը մարդու միջոցով արտահայտվող բնության ձայնն է։ Որքան մարդ հարազատ մնա իր մեջ ապրող բնությանը, այնքան համոզիչ ու հուզիչ կլինի նրա արվեստը…

Տանը մեկուսանալը շատ արվեստագտների համար մտքի թռիչքը նորովի արտահայտելու հնարավորություն է: Կորոնավիրուսը շատերին ստիպում է իրենց աշխատանքներում նորույթ մտցնել:

Երիտասարդ նկարչուհի Լիլիթ Տոնականյանը, որը հիմնականում ծաղիկներ է նկարում, իր նախորդ աշխատանքներից տարբերվող յուրօրինակ գունախաղով նկարել է համավարակը:

Լիլիթ Տոնականյանը ծնվել ու ապրում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 2009թ.-ին ավարտե լէ Արթիկի գեղարվեստի դպրոցը, իսկ 2016-ին՝ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության բաժինը:  Երիտասարդ նկարչուհու գործերում գերակշռում են բնապատկերներն ու առավելապես՝ ծաղիկները:

Հավատարիմ արմատներին՝ Լիլիթը պատկերում է Շիրակ աշխարհի բնությունն ու ծաղիկները: Հաճախ նկարում է արևածաղիկներ ու կակաչներ, որոնք ավելի շատ են ջերմություն հաղորդում: Նկարների միջոցով նկարչուհին արտահայտում է իր հույզերն ու զգացմունքները, այն ամենը, ինչ անհնար է բառերով բացատրել:

Մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների, ունեցել չորս անհատական ցուցահանդես: Երևանյան ցուցադրությունները մեծ արձագանք են ստացել:

Երիտասարդ նկարչուհի Լիլիթ Տոնականյանի կտավները միշտ են առանձնացել հայրենի Շիրակ աշխարհի վառ ներկապնակով: Հիմնականում երփներանգ ծաղիկներ նկարող երիտասարդ արվեստագետի համար համավարակը արարելու լավ առիթ էր, բնությունը գնահատելու հնարավորություն:

«Անկախ»-ի  զրուցակիցն է տաղանդավոր  նկարչուհի Լիլիթ Տոնականյանը:

-Ինչպե՞սենստեղծվումերիտասարդգեղանկարչուհիԼիլիթՏոնականյանիվառլուսավորլավատեսությանզգացումովլիստեղծագործությունները , ո՞րն է Ձերներշնչանքիաղբյուրը:

-Իմ   նկարներում  գերակշռում են վառ ու պայծառ գույները,  որը երևի թե բխում  է  իմ էությունից։ Ստեղծագործելու  ներշնչանքն  հայրենի  քաղաքից եմ ստանում. շքեղ բնապատկերներ, սարեր  ու  ձորեր, պատկերազարդ երկինք…                                            

 Հաճախ եմ նկարում արևածաղիկներ ու կակաչներ, որոնք ավելի շատ են ջերմություն հաղորդում: Բոլոր գույներն էլ սիրում եմ, բայց առավելապես՝ վառ, ակտիվ գույները: Կարևոր է կարողանալ դրանք տեղին օգտագործել և ճիշտ համադրությամբ ներկայացնել կտավներում: Ես ինձ չեմ պատկերացնում առանց նկարելու: Նկարների միջոցով ես արտահայտում եմ իմ հույզերն ու զգացմունքները, այն ամենը, ինչ անհնար է բառերով բացատրել:

Գիտեմորսիրում  եք ստեղծագործել դասական երաժշտության ներքոառանց վրձնի՝մատներիհպումներիմիջոցովԿպատմեքայդմասին:

-Երաժշտությունն  ու  նկարչությունը  հիանալի  ընկերներ են,  նկարչությունը, սակայն, գերազանցում է երաժշտությանը և ավելի բարձր է դասվում, որովհետև այն  չի  չքանում ծնվելուն պես, ինչը  տեղի է ունենում երաժշտության հետ։ Այլ  ընդհակառակը՝ այն վերապրում է ժամանակի հետ,  պայքարում է,  ունի կենդանի մնալու բոլոր կարողություները,  թեև  դրոշմված  է կտավի պարզ մակերևույթին։ Անչափ սիրում եմ  ստեղծագործել  Տիգրան   Մանսուրյանի ,  Առնո Բաբաջանյանի, Փրեդերիկ Շոպենի, Յոհան Բախի  հնչյունների ներքո …

Երբ  նկարում ես մատներով, հպվում ամբողջ հոգով կտավին,  դա մի ուրիշ զգացողություն է,   անբացատրելի,  ավելի  շատ խոսում ես կտավի  հետ և  առավել  համոզիչ է ստացվում գործդ։

Ձերգործերումգերակշռումեն բնապատկերներն ու առավելապես՝ ծաղիկները:  Փորձե՞լեքստեղծագործել այլ ոճերում:

-Տարբեր  ոճերում ինձ փորձելով՝ գտա հոգեհարազատը։ Բնույթով  իմպրեսիոնիստ եմ, քանի  որ նկարում եմ զգացողությամբ,  դա այն ժամանակն է,  երբ ես ազատ եմ և չեմ մտածում նկարի ավարտի մասին, այլ  նկարը  ինքն է տանում ինձ  իր ետևից. դա կենդանի, կյանք ունեցող ժամանակն  է, որն  անկրկնելի է։ Նկարներիս թեմաները ինքնին են ծնվում, նախ հասունանում է իմ երևակայության մեջ  և այնուհետև հանձնում եմ  կտավին։ Բնություն նկարելը  ինձ համար ավելի շատ հանգստության  և խաղաղության պահեր են:

 Ինչպես ծովն  է  հուզվում, ալեկոծվում, որից հետո հանգստանում  ու խաղաղվում  են ալիքները, այնպես էլ ես բնության մեջ հանգստանում եմ,  զգում, որ այն ինձ  ուժ է տալիս ստեղծելու,  արարելու,  ավելի լուրջ  գործեր  ստեղծելու:  Իմ  նկարների  «հերոսները»  դրանք ուղակի  ծաղիկներ չեն.  նրանք արտահայտում են  սեր, կարոտ, մերժում, երջանկություն: Կարծում եմ մարդկանց և ծաղիկների ընդանուր կապը կարողանում եմ գտնել և պատկերել իմ նկարներում։ Սիրում եմ նկարել ծաղիկներ, քանի որ չեմ ցանկանում, որ դրանք թառամեն և մարդկանց փորձում եմ ժպիտներ հաղորդել հենց  դրանց միջոցով։ Ինձ ճանաչողներն,երբ հեռվից  ծաղիկները տեսնում են՝  ասում են այս վառ գույներով աշխատանքը հաստատ Լիլիթինն է։   Սակայն  ունեմ նաև աբստրակտ ոճի գործեր:

Դեռուսման տարիներից սկսած մասնակցել եք բազմաթիվ ցուցահանդեսների ևմիջոցառումների ունեցել եք անհատական ցուցահանդեսներ:  Ի՞նչեն տալիսդրանքարվեստագետին:

-Ցուցահանդեսներ  շատ եմ  ունեցել՝   թե անհատական,  թե  խմբակային:  Բազմաթիվ ցուցահանդեսների եմ մասնակցել և Հայաստանում  և Հայաստանից  դուրս:  Ցանկացած  ցուցահանդես երիտասարդ  նկարչի համար ինքնագնահատականի ճշտման,  հասունացման մեծ հնարավորություն  է, հայտնի դառնալու լավագույն միջոց։

Տանըմեկուսանալըշատնկարիչներիերիհամար մտքիթռիչքըկտավին նորովիհանձնելու հնարավորությունէր:  Ձեզհամարհամավարակը  «Փոթորիկն»  արարելու լավառիթէրԿպատմեք այս նկարի ստեղծմանմասին,  ի՞նչ է այն խորհրդանշում:

-Այո  կորոնավիրուսը նաև բնությունը գնահատելու հնարավորություն է:  «Փոթորիկ»  կտավում օգտագործված գույներով առաջին անգամ փորձել եմ  նկարել համավարակը։ Նկարում  եղած գույներով ուզում եմ ցույց տալ,  որ  թեև կան փոթորիկ և ալիքներ, բայց  կա նաև  լույս ։

Ո՞վէձերսիրելինկարիչը։ ՈՒ՞մաշխատանքներն են ձեզ ոգեշնչում։

-Մարտիրոս Սարյան, Մինաս Ավետիսյան, Կլոդ  Մոնե, Դեգա, Վան Գոգ  և մի շարք այլ վարպետներ, ովքեր  ինձ ոգևորում  են  և մղում ստեղծագործելու: Իմ սիրելի նկարիչները  շատ-շատ  են , ամեն մեկը  յուրովի  և տարբերվող:  Նրանք հոգեհարազատ են ինձ,  շատ եմ նայում  իրենց գործերը  և ոգեշնչվում։

Մշակույթըներկայացնումէտվյալժողովրդիդիմագիծը,  կարո՞ղենքայսօրպարծենալմերմշակույթով:  Ի՞նչդերէխաղացել ՇիրակաշխարհըՁերստեղծագործականկյանքում:

Մեր մշակույթով կարող ենք պարծենալ ,բայց անրաժեշտ  է այն  էլ ավելի զարգացնել:

Շիրակ աշխարհը լի է գեղեցիկ և տեսարժան վայրերով: Այստեղ ամեն բան ինձ  շատ է ոգևորում:   Իհարկե  Շիրակ աշխարհը   մեծ դեր ունի, այստեղ եմ ծնվել և այստեղ էլ սիրով ստեղծագործում եմ։  

 Ի՞նչնործրագրերեքպատրաստվումիրականացնել:

Նոր  մտահաղացումներ շատ  կան,   նոր ցուցահանդեսներ, ամեն բան դեռ նոր է սկսկվում…

Եվ   իհարկե,  հաջողության հասնելու համար անրաժեշտ է աշխատասիրություն , սեր  գործի նկատմամբ:

Հարցազրույցը՝    Թամարա  Թորոսյանի

Աղբյուրը՝ ankakh.com

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Մշակույթ » Համավարակը արարելու լավ առիթ էր, բնությունը գնահատելու հնարավորություն. Լիլիթ Տոնականյան