Մշակութային կարոտ․«Լմբատ» ազգագրական երգի-պարի համույթ

Կիսվել

«Լմբատ» ազգագրական  երգի-պարի համույթը ստեղծվեց 1980 թվականին։ Խմբի գեղ․ղեկավարն էր լուսահիշատակ Հենրիկ Սուքիասյանը ։Խումբը միավորեց հայ ազգագրական երգ ու պարի իսկական նվիրյալների։

Համույթը գործեց ութ տարի և այդ ժամանակահատվածում հասցրեց վերականգնել և ժողովրդին ներկայացնել 80-ից ավելի ավանդական երգ ու պարի նմուշներ։

Համույթը ժամանակին վերականգնել և ներկայացրել է Հարսանեկան ծեսի բեմադրություն,ինչպես նաև անդրադարձել է Վարդավառիի ամբողջական ծեսին։
1984 թ․ հունվարիվ խումբն արժանացավ  «ժողովրդական կոլեկտիվ» կոչմանը, այն համարվում էր հանրապետության աշխատավորների ցանկալի հյուրը։
Խումբը ելույթներ է ունեցել Հանրապետության տարբեր շրջաններում,պարբերաբար մասնակցել է Հանրապետությունում կազմակերպված տոնահանդեսներին,ելութ է ունեցել հեռուստատեսությամբ և ռադիոյում։
«Լմբատ» համույթը նաև ԽՍՀՄ-յան համամիութենական և հանրապետական փառատոնների դափնեկիր է։Համերգներով ելույթ է ունեցել Լիտվական և Վրացական ՍՍՀ-ներում։

1985 թ․ «Լմբատ» համույթը մասնակցել է Մոսկվայում կայացած երիտասարդության և ուսանողության համաշխարհային փառատոնին։

Մենք կարոտո՛ւմ ենք այսպիսի մշակույթի։

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Մշակույթ » Մշակութային կարոտ․«Լմբատ» ազգագրական երգի-պարի համույթ