Մշակույթի տան առօրյան՝ արտակարգ իրավիճակի պայմաններում

Կիսվել

Երկրում հայտարարած արտակարգ դրության իրավիճակում փոխվեց, բայց չընդհատվեց  Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տան աշխատանքային ռիթմը: Աշխատանքները հիմնականում կազմակերպվեցին առցանց։

Մշակույթի տան <<Գեղանկարչության>>, <<Ասմունքի և խոսքի զարգացման>>, <<Ժողովրդական և էստրադային>> խմբակների սաները մասնակցեցին Արտ Մյուզիք արվեստի միջազգային 11-րդ մրցույթ-փառատոնին, որն անցկացվում էր առցանց եղանակով:

Մեր սաները մասնակցեցին  նաեւ <<Էստրադային և ջազային երգեցողությaն մինուսային հնչյունագրով>>, <<Ասմունքի>> և <<Նկարչության>> մրցույթներին և իրենց տարիքային խմբերում գրավեցին բարձր տեղեր:

Արդեն 5 ամիս է, ինչ մշակույթի տան խմբակավարները տնօրինության հետ միասին մասնակցում են իմ քայլը ծրագրի դասընթացներին, որը կարևոր գործոն է մշակույթի զարգացման համար:

Նշենք, որ <<Իմ քայլը>> հիմնադրամի մարզային մշակութային տների հզորացման ծրագրի ընտրության արդյունքում ծրագրի 2020 թվականի շահառու են դարձել ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքով 113 մշակույթի տներից 10 մշակույթի տներ, որոնցից մեկն էլ հենց Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տունն է և միակը՝ ընտրված Շիրակի մարզից:

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Մշակույթ » Մշակույթի տան առօրյան՝ արտակարգ իրավիճակի պայմաններում