«ՆՌԱՆ ՀԱՏԻԿ – 19» փառատոնի պարգեւների հանձնում

Կիսվել

«ՆՌԱՆ ՀԱՏԻԿ» հանրապետական մանկապատանեկան թատերական 19-րդ փառատոնի շրջանակներում հետևյալ անվանակարգերում հավաստագրերի և հուշանվերների արժանացավ նաեւ՝

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Տ․Մանսուրյանի անվան մշակութային կենտրոնի ‹‹Մանկական օրինակելի թատրոն›› թատերախմբի Ա․ Լինդգրենի ‹‹Երկարագուլպա Պեպպիի արկածները›› երաժշտական ներկայացումը /գեղ․ ղեկավար՝ Քնարիկ Ավետիսյան/ արժանացավ «Լավագույն ներկայացում» անվանակարգին։

Աղբյուրը՝ «Նռան Հատիկ» Մանկապատանեկան Թատերական Փառատոն

Շնորհավորում ենք Քնարիկ Ավետիսյանին եւ Արթիկ քաղաքի Տ․Մանսուրյանի անվան մշակութային կենտրոնի ‹‹Մանկական օրինակելի թատրոն›› թատերախմբի անդամներին՝ այս ձեռքբերման համար, մաղթում նորանոր ձեռքբերումներ։

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Մշակույթ » «ՆՌԱՆ ՀԱՏԻԿ – 19» փառատոնի պարգեւների հանձնում