1988թ․-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին

Կիսվել

«Պոեզիա»․ 1988թ․-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի բանաստեղծ զոհերի հիշատակին․ կարդում է Սիլվա Յուզբաշյանը




Քեզ համար, Հայաստան
Քո գարունները կբացվեն նորից,
Քո լավ օրերը ետ կգան նորից,
Ձմռանից հետո, դժոխքից հետո,
Կվերընձյուղվի կենաց ծառը քո –
Քեզ համար, Հայաստան։


1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում ավերիչ երկրաշաչժից տուժածներին օգնելու նպատակով գրվեց <<Քեզ համար, Հայաստան>> երգը։ Գրվել է աղետից մի քանի օր անց։ Երաժշտության հեղինակն էԺորժ Կարվարենցը, խոսքի հեղինակն է Շարլ Ազնավուրը։

Առաջին անգամ կատարվել և ձայնասփռվել էֆրանսիական հեռուստատեսությամբ 1988 թվականի դեկտեմբերի 20-ին, Ֆրանսիայի 87 նշանավոր երգիչների կատարմամբ։ 1989 թվականին Փարիզում Ժորժ Կառվարենցը «Քեզ համար, Հայաստան» երգի երաժշտության համար արժանացել է «Ոսկե սուր» (Սաբղ դ’օր) մրցանակի։ Երգը 10 շաբաթ գրավել է սինգլների SNEP աղյուսակի առաջին հորիզոնականը և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ գրավել է առաջին տեղը հեռարձակման առաջին շաբաթից։ Երգի տեսահոլովակը նկարել է Անրի Վերնոյը։

Բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի հուշերից

<< Մի-մի բաժակ օղի խմեցինք, որ լացը թեթև լիներ, հետո էլի խմեցինք, որովհետև լացը պիտի լիներ երկար, հետո ձյուն եկավ մի ջահել կնոջ հետ, բոլորովին
մենակ մնացած մի կին, որը խնդրեց չորս գերեզմանափոս փորել իր ընտանիքի` ամուսնու և երեխաների համար, ինքը, հասկանալի է, չէր կարող` ի՜նչ կնոջ գործ է
գերեզմանափոս փորելը, ձմռան սկզբին, երբ հողը քարացել է մեր սրտերի պես, և ոչ օղին է օգնում,և ոչ էլ դուդուկը:

– Չէ, – հանկարծ ասաց կինը,- մի փոսը հերիք է, թող բոլորը միասին լինեն, երեխեքս փոքր են, թող հայրը հետները լինի, ինչքան չլինի երեխա են, չվախենան հանկարծ…
…Ու ձյունը թեև կտրվել էր վաղուց, բայց կինը շարունակում էր ճերմակել…իսկ մենք` սևացած սրտերով կանգնել էինք նրա կողքին և առանց ամաչելու
բարձրաձայն լալիս էինք մեր լացը, որը պիտի շատ երկար լիներ…

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Մշակույթ » 1988թ․-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին