Տիգրան Մանսուրյանի անվան շուրջ կենդանի լեգենդները պտտվում են

Կիսվել

Հայրենադարձության ճանապարհները 1947թ-ին ներգաղթյալների մեծ հոսքի հետ  Մանսուրյանների ընտանիքին  բերել է Հայաստան՝ Արթիկի շրջան, Պեմզաշեն գյուղ, ուր ընտանիքը բնակվել է շուրջ 10 տարի: Այս բացառիկ տարիների եւ Մանսուրյան գերդաստանի հետ կենդանի շփումենրի  մասին ակնածանքով եւ խնամքով են հիշում տեղաբնակները, հիշողությունները փոխանցում իրենց զավակներին։ Մաեստրոյի ծննդյան օրվա կապակցությամբ, այս մասին է գրում մեր թղթակից Հովհաննես Սարգսյանը Հայրենյացից։

<<Արաբական արևելքի  հայաշատ Բեյրութում, 1939 թվականի հունվարի 27-ին հայկական ջերմ ընտանիքում է լույս աշխարհ եկել Տիգրան Մանսուրյանը։ Հայրենադարձության ճանապարհները 1947թ-ին ներգաղթյալների մեծ հոսքի հետ  Մանսուրյանների ընտանիքին  բերել է Հայաստան՝ Արթիկի շրջան, Պեմզաշեն գյուղ, ուր ընտանիքը բնակություն հաստատեց շուրջ 10 տարի: Գյուղական անխաթար ու պարզ մթնոլորտը լցվեց ու ալիքվեց Մանսուրյանների գերդաստանի գերմարդկային բարությամբ:

Հայրս՝ Ոստիկանության նախկին աշխատող, կապիտան Գևորգ Սարգսի Սարգսյանը, տարբեր առիթներով է պատմում, որ իր հայրը շփումներ է ունեցել այս լուսավոր գերդաստանի լուսավոր մարդկանց հետ։

Նա ցավով է վերապատմում գյուղի ավագների պատմածները․ այն, որ  Շիրակի քարքարոտ դաշտավայրում սուղ են եղել սփյուռքից գաղթած հայ ընտանիքի պայմանները: Արեւելքի մեղմ կլիմայից հետռո Շիրակի դաժան ձմեռները սակայն բոլորովին չեն փոխել նրանց մարդկային ամենաաչքի ընկնող հատկանիշը՝ բարությունը։ Շփումները գյուղի մարդկանց հետ դառնում են հաճախակի։

Ծնողների հետ ընտանիքի ավագ զավակը՝ պատանի Տիգրանը, աշխատել է թեթևացնել հոգսը: Համաշխարհային ճանաչման տանող նրա ճանապարհն անցել է օրվա հացը վաստակելու համար շինարարություն անելով, գյուղից գյուղ շրջելով եւ դպրոցներում լուսանկարչություն անելով… Բայց ինչպես կոմպոզիտորն ինքն է ասում, ամեն լավ բան ծնվում է դժվարությունից…

Այսօր էլ, մեր գյուղի մեծերը պատմում են՝ ինչպես Տիգրանը շրջիկ լուսանկարիչ հոր հետ պտտվել է Արթիկի գյուղերով և օգնել նրան՝ օրվա հացի գումար վաստակել: Եւ աշխատանքային շրջագայության ճանապարհները նրանց երբեմն բերել է նաեւ Սոնգյուռլու՝ մեր  գյուղը։

Գյուղի մարդիկ հիացմունքով են հիշում, որ թեւ Տիգրան Մանսուրյանի ծնողները երաժիշտներ չեն եղել, բայց արվեստի հանդեպ մեծ սերն ու հետաքրքրությունը միշտ առկա է եղել նրանց տանը: Նրանց օրը երգով է սկսվել, բոլորը իրար ձայնելով բարի լույսի երգեր են երգել:

Հետո կյանքը նրանց տարել է այն ճանապարհներով, ուր պիտի տաներ։ Սակայն Մանսուրյանների Մարդ-տեսակի վեհությունն այն էր, որ չեն մոռանում կյանքի անցած իրենց ճանապարհի ամենափոքրիկ արահետն անգամ։

Եւ հայրս պատմում է՝ ինչպես  1969 թվականին, արդեն անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը Արթիկից եկել է մեր գյուղ՝ քրոջ Արաքս Մանսուրյանի հետ։ Աշխարհի մեծագույն բեմեր տեսած արվեստագետները երգել  Սոնգյուռլուի հին մշակույթի տանը։

 Հայրս,որ այն ժամանակ 11 տարեկան էր,  տեսնելով նրանց, մանկան անմեղությամբ՝ վազել է տուն, վերցրել տնից գյուղական հաց, լավաշ ու պանիր, թեյ, – տարել եւ հյուրասիրել է նրանց։ Ողջ  Սոնգյուռլուն ապրել է այն ջերմությունն ու հարազատությունը, որ բերել էին Մանսուրյաններն իրենց հետ։

Այսօր էլ նրանց անունները սրբությամբ են արտասանում մեր գյուղի մեծից փոքրը>>։

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Մշակույթ » Տիգրան Մանսուրյանի անվան շուրջ կենդանի լեգենդները պտտվում են