Ներկայացումը նվիրված էր Քնարիկ Ավետիսյանի պայծառ հիշատակին

Կիսվել

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 21-րդ փառատոնի նախընտրական փուլի շրջանակներում, տեղի ունեցավ Արթիկի Տ. Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնի «Մանկական օրինակելի թատրոն» /գեղ․ ղեկ․՝ Քնարիկ Ավետիսյան//թատերախմբի ելույթը:

Թատերախումբը հանդես եկավ Գրիմ եղբայրների «Բրեմենյան երաժիշտների նորանոր արկածները» երաժշտական ներկայացմամբ, մշակումը՝ Քնարիկ Ավետիսյանի, նկարչական ձևավորումը՝ Բավական Ավագյանի:

Ներկայացման ավարտին ելույթ ունեցան մշակույթի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հարությունյանը և Մարինե Ղազարյանը՝ նշելով, որ ներկայացումը նվիրվում է Քնարիկ Ավետիսյանի, սիրելի գործընկերոջ, մանկավաժի պայծառ հիշատակին: Սաները խոստացան հավատարիմ մնալ և շարուընակել սիրելի ղեկավարի ստեղծագործական ուղին:

Ներկայացմանը ներկա էին «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայի գեղարվեստական խորհրդի անդամներից՝ Արուսյակ Մանթաշյանը, վարչության անդամներից՝ Աննա Ավոյանը և «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան փառատոնի նախագահ Մարինե Ղազարյանը: «Նռան հատիկ»-ը շարունակվում է…

Աղբյուրը՝ «Նռան Հատիկ» Մանկապատանեկան Թատերական Փառատոնի կայքէջ

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Ներկայացումը նվիրված էր Քնարիկ Ավետիսյանի պայծառ հիշատակին