ՀՊՄՀ-ի Գիտական խորհրդի անդամները փակ քվեարկությամբ ներկայացված թեկնածու Արմեն Աջամօղլյանին շնորհեցին դոցենտի գիտական կոչում:
ՀՊՄՀ-ի պաշտոնական կայքից (https://aspu.am/ ) տեղեկացանք, որ այսօր կայացել է Մանկավարժական համալսարանի Գիտական խորհրդի հերթական նիստը:
Մասնավորապես տեղեկանում ենք, որ Գիտական խորհրդի անդամները փակ քվեարկությամբ ի թիվս ներկայացված երեք թեկնածուների, մեր հայրենակից Արմեն Աշոտի Աջամօղլյանին, շնորհել են դոցենտի գիտական կոչում:
Մեր կայքը հեռախոսով կապվեց Արմեն Աջամօղլյանի հետ եւ շնորհավորանքներ հղեց նրան ծննդավայրի անունից։ Նա խոստացավ, որ երբ արդեն ԲՈԿ-ի (բարձրագույն որակաորման կոմիտեի) կողմից հանդիասավոր պայմաններում հանձնվի իր դիպլոմը , անպայման ժամանակ կգտնի լինելու ծննդավայրում եւ մեր կայքի միջոցով սիրով զրույց կունենա իր հայրենակիցների հետ։