Որպեսզի Արթիկ մտնող մուտքը լինի իր բրենդին համահունչ

Կիսվել

Ֆեսբուքյան օգտատեր, մեր համաքաղաքացի  Լավրենտի Թադևոսյանը, ում մենք գիտենք եւ ճանաչում ենք որպես չեկանկաների պատրաստումով (մետաղադրվագումով) զբաղվող  Վարպետ Լուլու,  օրերս ֆեսբուքյան իր էջում մի հետաքրքիր գրառում է կատարել նկարիչ, քանդակագործ Աշոտ Ադամյանի մի ինքնտիպ մանրակերտի ֆոտոնկարի մեջբերումով․

<<Վարպետ Աշոտ Ադամյանի հրաշալի ստեծագործությունն է՝ ստեղծված 1979-1980 թվականներին: Կարծում եմ՝ հաճելի կլիներ, որ այն զարդարեր մեր քաղաքի մուտքը>>:

Նրա գրառմանը անմիջապես են արձագանքել շատ արթիկցիներ, ողջունելով թե՛ գաղափարը, եւ թե՛ առաջարկված մանրակերտի համապատասխանությունը մեր վարդագույն ոստանին։

Առավել տպավորիչ է հենց քարնդակագործ Աշոտ Ադամյանի արձագանք-գրառումը, որում նա մասնաորապես ասում է․ <<Իմ վաղեմի երազանքն է։  Լեգենդար Արթիկի քարը, այդ քարի մեծ բեկորների վրա քանդակումով վեհացնել Արթիկ քաղաքի մուտքը։ Արի տես՝ մեկ էլ իրականացրեցինք․․․>>

Հրավիրելով շահագրգիռ արթիկցիներին երկխոսության եւ ակնկալելով նրանց կողմից առաջարկություններ, Աշոտ Ադամյանը գրում է․<< Իմ կողմից առաջարկված սիմվոլները ենթակա են մշակման, դրանք դեռեւս վերջնական չեն։ Ես դրանք ընկալում եմ որպես Ձոն քարին, Ձոն Արթիկի՛ քարին՝ որպես հայկական բնության խորհրդանշական հրաշքի եւ ճարտարապետության շինարարության հիմնաքար․․․>>

Ճկվելով Նկարիչ, քանդակագործ, մեդալագործ, ճարտարապետ, ձևավորող  Աշոտ Ադամյանի (Ашот Адамян)ստեղծագործական երեւակայության հետ , ես արդեն պարզ տեսնում եմ մեր քաղաքի՝ մայրաքաղաք տանող մուտքի մոտ ծավալվող այս խոսուն հուշարձանը։ Ճիշտ այնպիսին, ինչպիսին նրա իսկ ձեռամբ կերտված Երևանի հյուսիսային մուտքի հուշարձանը, Այնթափի 1920թ. ինքնապաշտպանությանը նվիրված հուշարձանը, Արարատի մարզի մուտքի հուշարձանը, այլք․․․ Կարող եք մուտք գործել՝
https://www.facebook.com/ashot.adamyan.37/photos?lst=100001946983612%3A100004920368484%3A1588084201

Իսկ ինչն է առավել տպավորիչ այս առաջարկ-նախաձեռնության մեջ․ Արթիկը վարդագույն քարի հայրենիքն է։ Արդեն շուրջ մեկ հարյուրամյակ այն քաղաքներ եւ հանրապետություններ է զարդարել։ Այն մեր ոստանի միջազգային բրենդն է։ Եւ հարկ է որ, տուֆակերտ այս հուշարձանը իր ներդաշնակ ասելիքն ունենա հենց վարդագույն տուֆի ծննդավայրում։

Ցավ է, որ դեռեւս 1980-ականներին ծնված այս մտահղացումը մնացել է անաձագանք ։ Այս մասին չէ, որ ուզում եմ խոսել։ Իսկ թե ինչպես այն թափ կստանա այսուհետ՝ ուզում եմ լավատես լինել։ Եւ եթե անգամ ո՛չ համայնքի եւ համայնքի սուղ բյուջեի հնարավորության շրջանակում չտեսնելով այդ հնարավորությունը, վստահ եմ, որ շատ շնորհալի արթիկցիներ, ովքեր վաղուց արդեն կայացել են բիզնեսում եւ այսօր հնարավորություններ ե ստեղծել թե Արթիկում եւ հանրապետությունում, եւ թե արտերկրում, կարձագանքեն եւ թեւ կտան այս երազանքին։ Իսկ դա նածաձեռնող երիտասարդների խնդիրը պետք է լինի, եւ նրանք պետք է գործեն ճիշտ հասցեականությամբ։

Թող իրականանա այս գեղեցիկ երազանքը, որպեսզի մեր վարդագույն քաղաք՝ Արթիկ մտնող մուտքը լինի իր բրենդին համահունչ, եւ մասնակից յուրաքանչյուր մեկս  հպարտություն ապրի՝ այս հրաշալի հնարավորությանը կյանք տալուն մասնակցություն ունենալու համար։

Անահիտ Նահապետյան

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Որպեսզի Արթիկ մտնող մուտքը լինի իր բրենդին համահունչ