Ուկրաինայում անցկացված մրցույթի Գրան պրիին է արժանացել Շահանե Աղաքարյանը

Կիսվել

Երեւանի Պետական կոնսերվատորիայի ֆեսբուքյան կայքէջում այսօր հրապարակվել է շնորհավորանք, որն ուրախանալու մեծ առիթ է արթիկցիներիս համար։

Շնորհավորանքում մասնավորապես նշվում է․

<<ԵՊԿ ուսանողներն Ուկրաինայի Խարկով քաղաքում անցկացվող Ամադեուս կոնցերտմայստերների միջազգային 10-րդ մրցույթին արժանացել են մրցանակային տեղերի ։

Դաշնամուրային ֆակուլտետի կոնցերտմայստրության ամբիոնի ուսանողներ Մարինե Մկրտչյանը C տարիքային խմբում արժանացել է 2-րդ մրցանակի (դասատու՝ ԵՊԿ պրոֆեսոր Ս․ Մաղաքյան), D տարիքային խմբում Տաթև Մանուկյանն արժանացել է 1-ին, Ռուզաննա Խասապետյանը` 3-րդ մրցանակի (դասատու՝ ԵՊԿ պրոֆեսոր Գ․ Թորոյան)։

Մրցույթի Գրան պրիին է արժանացել Շահանե Աղաքարյանը (դասատու՝ ԵՊԿ պրոֆեսոր Ս․ Գյուլբուդաղյան)>>։

Համայնքը հպարտություն է ապրում եւ ջերմորեն շնորհավորում է իր շնորհալի զավակին։

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Ուկրաինայում անցկացված մրցույթի Գրան պրիին է արժանացել Շահանե Աղաքարյանը