Շնորհավորում ենք Արմեն Երիցյանին

Կիսվել

Այսօրը բացվեց հրաշալի նորությամբ։ Ֆեսբուքյան օգտատերեր Գագիկ Տեր-Գեւորգյանը (Гагик Тер-Геворгян) եւ Հայկ Աղաքարյանը (Hayk Aghaqaryan) իրենց տրամադրությունն են կիսում մեզ հետ, գրելով՝

<<Այսօրվանից Շիրակի մարզը կրկնակի ուժեղ է ֆուտբոլի մասսայականացման և զարգացման գործում։Շնորհավորում ենք Արմեն Երիցյանին ՀՖՖ Շիրակի մարզի ներկայացուցիչ նշանակվելու կապակցությամբ։ Ի գործ…. >>

Անվիճելի է, որ առանձին մարզաձեւերում Արթիկը ոչ միայն մարզային, այլեւ հանրապետական եւ անգամ միջազգային հաղթանակներ է կռում։ Եւ այդ մարզաձեւերից մեկը պատանեկան ֆուտբոլն է, որի զարգացման ու մասսայականացման գործում մեծ ավանդ ունի նաեւ մարզիչ Արմեն Երիցյանը։ Անտարակույս է, որ այս նոր նշանակումը պարտավորեցնող է, եւ Արմենը հնարավոր ամեն բան կանի՝ այս մարզաձեւը նոր մակարդակի հասցնելու համար, այս դեպքում՝ Շիրակի մարզում։

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Սպորտ » Շնորհավորում ենք Արմեն Երիցյանին