Վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծն ընդունվել է

Կիսվել

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: Օրենքի նախագիծն ընդունվել է 57 կողմ, 35 դեմ և 3 ձեռնպահ ձայներով:

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով կտրամադրվի 9 միավոր:

Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով կհանվեն օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Երթևեկության ոլորտի թվով 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար։

2020 թվականի հունվարի 1-ից, կգործարկվի տուգանային միավորների համակարգը տեսա և լուսանկահարանող սարքավորումներով հայտնաբերված իրավախախտումների համար, 2020-ի սեպտեմբերի 1-ից այն կգործարկվի ճանապարհապարեկային տեսուչների կողմից հայտնաբերված իրավախախտումների համար:

Համաձայն նոր օրինագծի՝ յուրաքանչյուր 1 տարվա ընթացքում վարորդին կտրվեն բալեր, որոնք համապատասխան խախտումների դեպքում նվազելու են։ Եթե այդ բալերի թիվը հասնի զրոյի, վարորդի վարորդական իրավունքը կկասեցվի 6 ամսով, ինչից հետո վարորդին կրկին կտրվի 9 միավոր՝ 1 տարվա համար։ Երկրորդ անգամ իր բալերը զրոյացնելու դեպքում վարորդը իր իրավունքներից կզրկվի 1 տարով, իսկ վարելու իրավունք նորից կստանա միայն քննությունով։

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծն ընդունվել է