Քաջատեղյակ եւ մտահոգ համայնքային խնդիրներին

Կիսվել

ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը, ով քաջատեղյակ է եւ մտահոգ համայնքային խնդիրներին, Լիլիթ Բզնունիի հետ հարցազրույցում խոսում է իրենց կողմից մշակվող լուծումների փաթեթի շուրջ, որում առկա հիմնախնդիրները առաջիկա հանդիպումների, կլոր սեղան – քննարկումներով կներկայացվի համայնքի բնակչությանը:

– Բարև Ձեզ, պարոն Մելքոնյան: Կխնդրեի ներկայացնեիք ձեր՝
ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեության վերջինրջանում ծավալած գործունեությունը:

– Բարև Ձեզ: Ներկայացնեմ՝ մեծ սիրով: ՀՅԴ Արթիկի Թաթուլ Կրպեյան կոմիտեությունը 2020 թվականին բազմաթիվ վաղօրոք ծրագրած միջուցառումներն իրականացնելուց զերծ մնաց՝ համավարակի հետ կապված արգելափակումների պատճառով: Պայմանավորված կովիդի պատճառով ստեղծված իրավիճակով՝ կոմիտեության ուժերով կազմակերպվել և իրականացվել է 120 կարիքավոր ընտանիքների աջակցության ծրագիր, տրամադրվել է սննդի փաթեթներ, բնակչությանը բաժանվել է վարակից պաշտպանիչ միջոցներ՝ դիմակ և ախտահանիչ նյութեր:

Օգոստոսին՝ Լիբանանի աղետի հետևանքով, մեր բազմաթիվ հայրենակիցներ հայտնվեցին ծանր կացության մեջ: ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեությունը, միանալով կուսակցության «Օգնիր եղբորդ Լիբանան» ծրագրին, մասնակցություն ունեցավ հայրենակիցների աջակցության գործին:

Հիշեցնեմ, որ կոմիտեությունում գործել է և շարունակում է գործել քաղաքացիների ընդունելություն, կազմակերպվում է համայնքային և իրավաբանական խնդիրների հարցով խորհրդատվություն: Կոմիտեն ակտիվ համագործաքցում է ՀՅԴ «Հրայր Մարուխյան» հիմնադրամի աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի հետ, որի տված խորհրդատվության շնորհիվ կազմվել է 24 դատական հայց, 4-ն արդեն բավարարվել է, մյուսների մասով գործը դեռ ընթացքի մեջ է: Մեծ արձագանք ունեցավ «Նվիրիր գիրք» նախաձեռնությունը. բնակչությունն ակտիվ արձագանքեց մեր գրքահավաքի կոչին, և մեզ հաջողվեց բավականին մեծ խմբաքանակ նվիրել Հովտաշեն համայնքի դպրոցին: Ծրագիրը շարաունակական բնույթ ունի:

– Պարոն Մելքոնյան, կոմիտեն պատերազմի օրերին նույնպես ակտիվ է գործել :

– Պատերազմի լուրն ստանալուն պես ՀՅԴ կամավորական գումարտակին միացան նաև Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեության ընկերներն ու համակիրները: Նրանք, զորավարժությունների մասնակցելուց հետո, գումարտակի 3-րդ վաշտի  հետ մեկնեցին Արցախ: Պատերազմի օրերին կոմիտեն կազմակերպել է սննդի, դեղորայքի և այլ անհրաժեշտ միջոցների հավաքագրման և Արցախ ուղարկելու գործընթացը:

Պատերազմի պատճառով Արցախից տեղահանված 70-ից ավել ընտանիք ժամանակավորապես տեղավորվել է Արթիկում: Այդ ընտանիքները կոմիտեի մշտական ուշադրության ու հոգածության կենտրոնում են: Մեր միջնորդությամբ և ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ընկերների աջակցությամբ՝ այդ ընտանիքներին տրամադրվեցին անկողնային պարագաներ և տնտեսական ապրանքեր, իսկ ՀՅԴ Կանադայի ընկերների և Կանադայի Հայոց թեմի օժանդակությամբ՝ 50-ից ավել ընտանիքի տրամադրվեց սննդի փաթեթ: Կոմիտեն մշտական կապի մեջ է մեր տեղահանված հայրենակիցների հետ:

– Այլ կառույցների հետ ձեր կապերի մասին ինչ կասեք:

– Կոմիտեի ընկերները տարվա ընթացքում բազմաթիվ հանդիպում-քննարկումներ են ունեցել համայնքում գործող տարբեր հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների տարածքային գրասենյակների պատասխանատուների, Հայ Առաքելական Եկեղեցու Արթիկի թեմի առաջնորդական տեղապահի և թեմական քահանաների հետ, կիսվել համայնքային խնդիրների մասին մտահոգություններով:

– Կխնդրեմ խոսեք նաև առաջիկա անելիքներից:

– Հետամուտ ենք լինելու քաղաքացիների ընդունելությոանը և մյուս բոլոր շարունակական ծրագրերին: Այս տարի աշնանը մեր համայնքում սպասվում է ՏԻՄ հերթական ընտրությունը, որին մեր վճռական մասնակցությունն ենք ունենալու : Քաղաքի բազմաբնույթ խնդիրներից ոչ մեկը բավարար լուծում չի ստացել, որոնցից կառանձնացնեի հատկապես ճանապարհաշինական և սանիտարահիգենիկ խնդիրները, ինչը քաղաք մտնելուց էլ անմիջապես աչքի է զարնում: Ինչու չէ, մտահոգիչ խնդիր է նաև երիտասարդության զբաղվածության, ժամանցի կազմակերպման, բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի, գործազրկության խնդիրները, որոնք ակներև բարձիթողի վիճակում են: Ի լուծումն այս ամենի և այլ խնդիրների հավաքագրման, ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեության անմիջական նախաձեռնությամբ համացանցում շուտով կգործարկվի համապատասխան հարթակ, որտեղ քաղաքացիները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց խնդիրները, իսկ դրանց լուծմանը հետամուտ կլինի կոմիտեն: ՀՅԴ Արթիկի կոմիտեի մշտական ուշադրության կենտրոնում է երիտասարդության խնդիրները: Մեր տարեկան ծրագրի մեջ նախատեսել ենք կյանքի կոչել «Երիտասարդ առաջնորդների դպրոց», որի նպատակն է նպաստել երիտասարդների ակտիվ մասնակցությանը հասարակական-քաղաքական կյանքին:

– Որպես եզրափակիչ խոսք ինչ կասեք:

– Մեր կոմիտեն սկսել է ակտիվ նախապատրաստական աշխատանքներ՝ սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ: Տրամադրված ենք վճռական: ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեն, քաջատեղյակ լինելով համայնքային խնդիրներին, մշակում է լուծումների փաթեթ, որը հանդիպումների,կլոր սեղան քննարկումներով կներկայացվի համայնքի բնակչությանը:

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Քաջատեղյակ եւ մտահոգ համայնքային խնդիրներին