5 գերիների ընտանիքներին թռիչքի պահին տեղեկացրել են նրանց վերադարձի մասին

Կիսվել

Ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք են վերադառնում 5 գերիներ։ Այսօր նաև գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ:

Faktor.tv -ի թղթակցի հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, Արթիկի փոխքաղաքապետ Բորիս Ավագյանը։

Նա մասնավորապես ասաց՝
« Բաքվից հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են:

Անուն–ազգանունները կհրապարակվեն։ Հինգն էլ Շիրակի մարզի 62-ի ցուցակից են, այդ 62-ից առաջին խումբն էր սա», – « ասաց Ավագյանը՝ ավելացնելով, որ նրանց նկատմամբ Ադրբեջանում հարուցված քրեական մեղադրանքները բարդացրել են զինծառայողների վերադարձման գործընթացը, բայց այն, որ առաջին խումբը արդեն Հայաստանում է, նշանակում է` գործընթացը առաջ է գնում»։

«Ես տղաներին տեսա, նորմալ են, առողջական վիճակը լավ է, հիմա բժշկական հետազոտություն են անցնում, իսկ դրանից հետո արդեն կհանդիպեն ընտանիքների հետ», – ասաց Բորիս Ավագյանը ։


Ավելիի ուշ, 24news-ի հավաստնանաբ, լրատվամիջոցին հաջողվել է պարզել գերությունից ազատված մեր հայրենակիցների ինքնությունը՝ Հարությունյան Էդիկ, Մաթևոսյան Սեյրան, Կարեն Վարդանյան, Արմեն Նազրամադյան և Աշոտ Վարոսյան։

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » 5 գերիների ընտանիքներին թռիչքի պահին տեղեկացրել են նրանց վերադարձի մասին